Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում

«Վնգստացող» արտահայտության հետեւանքով դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների

Իմքայլականներն այս շաբաթ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «ինադու», տապալեցին վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին նրանց ընտրությանը։ Առաջադրվել էր երեք թեկնածու՝ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ԲԴԽ անդամ, գիտնական Արմեն Հայկյանցն ու Սյունիքի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը։

Արսեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքում մի փոքր դժվար է դա տապալում գնահատելը, քանզի ԱԺ կանոնակարգ օրենքով առավելագույն ձայներ հավաքածները դեռ երկրորդ փուլ են գնում, եւ ինքն ու Հայկյանցն առավելագույն ձայներ են հավաքել՝ համապատասխանաբար 15 ձայն՝ ինքը, 13 ձայն՝ Հայկյանցը։ Իսկ քանի որ Սամվել Գրիգորյանն էլ վերջին պահին չէր ցանկացել մասնակցել, ուստի նրա օգտին չէին քվեարկել, այսինքն՝ զրո ձայն էր ստացել։ Բայց արդեն երկրորդ փուլում որեւէ մեկի ընտրվելու համար անհրաժեշտ է, որ նրա օգտին պատգամավորների թվի 3/5-ը քվեարկի, ու եթե այս անգամ էլ «Իմ քայլը» տապալի, ստիպված նորից են սկսելու գործընթացը։

- Պարոն Մկրտչյան, «Իմ քայլի» պատգամավորների կողմից ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված արշավն ինչպե՞ս եք գնահատում։

- Չեմ կարող գնահատական տալ, ուղղակի ինքը խիստ քաղաքականացված է, էնպես որ, ես էդ հարցին նույնիսկ մոտ չեմ գա։

- Իհարկե, Դուք կաշկանդվածություն ունեք՝ քաղաքական հարցերի պատասխանելու, բայց այսօր ակամա դատական համակարգը ներքաշվել է  քաղաքական պրոցեսների մեջ, որքան էլ դուք չցանկանաք զբաղվել քաղաքականությամբ, մեկ է՝ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները ձեզանով զբաղվում են։

- Դե, մի քիչ դժվար է ասել, որ դատական համակարգը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, քանի որ դատական համակարգը չի ներքաշվում, այլ քննում է կոնկրետ գործեր։ Դեպքը կոնկրետ ԲԴԽ նախագահի արած հայտարարության ընկալման հետ է կապված, հետեւանքների եւ կոնկրետ անձի։ Ազգային ժողովի էդ ամբողջ քննարկումների ընթացքում ուղիղ շեշտադրում էին անում, որ հենց հայտարարությանն է վերաբերում, որ հենց հայտարարությունից բխող իրենց վերաբերմունքն էին արտահայտում, այսինքն՝ էդ շեշտադրումը պատգամավորները կատարել էին, եւ ճիշտ չի լինի ասել, որ դա դատական համակարգին էր ուղղված։

- Բայց սա առաջին դեպքը չէ, Վարդազարյանի դեմ արշավը մի կողմ թողնենք, դրանից առաջ էլի են քաղաքական արշավներ կազմակերպվել դատական համակարգի նկատմամբ, օրինակ՝ դատարանների դռներն էին շրջափակել։

- Դատական իշխանության նկատմամբ որեւէ քաղաքական արշավ ինձ համար ընդունելի չէ։ Կան բազմաթիվ այլ գործիքակազմեր, եւ դրանք, բնականաբար, կարելի է կիրառել։

- Նաեւ երկրի ղեկավարի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է հնչել, հետո այդ արտահայտությունը շրջանառվեց Ազգային ժողովում, պատգամավորներն այդպես անվանեցին ԲԴԽ նախագահին։

- Ես էդ արտահայտության շրջանառության, դրա բացասական հետեւանքների մասին արդեն շատ հստակ արտահայտվել եմ Ազգային ժողովում, իմ մոտեցումը հստակ է՝ այդ արտահայտության օգտագործման հետեւանքը բերեց նրան, որ դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների։ Եվ ես խնդիր էի տեսնում, որ նման ազդեցություն ունեցող դահլիճից այդ խոսքը հնչեցնելով՝ այս հասարակության՝ արդար դատավոր ունենալու իրավունքը, ըստ էության, խեղաթյուրվում է։ Դրա համար ես խնդրեցի բոլորին՝ չօգտագործել ուղղակի այդ հասկացությունը։

 

- Դուք է՞լ եք կարծում, որ դատական համակարգն այս իշխանության օրոք էապես անկախացել է, ինչպես ԲԴԽ նախագահն էր ասում։

- Դատական իշխանությունն անկախ գործում է, եւ բավականին անկախ ու ազատ են գործում դատավորները, դրա վառ օրինակը հատուկ կարծիքների քանակն է։ 

- Գործադիր իշխանության կողմից ճնշումներ չկա՞ն դատական իշխանության նկատմամբ՝ թեկուզ հայտարարությունների տեսքով։

- Չէ, ճնշում դատավորը ո՞նց կզգա, դրանք երեւույթներ են, որոնք եղել են, կան, կլինեն, դա ո՞նց կարելի է համարել գործող դատավորի նկատմամբ ճնշում։

- Խոսքը նման արտահայտություններ թույլ տալու, Ազգային ժողովում ԲԴԽ նախագահին նման վերաբերմունքի արժանացնելու մասին է, դա ճնշում չէ՞։

- Դատական իշխանություն կրողներն ունեն վարքագիծ՝ չենթարկվելու բոլոր տեսակի ճնշումներին, այդ թվում՝ չվախենալ որեւէ քննադատությունից։ Այնպես որ, «դատական իշխանությանը ճնշել» ասելը շատ բարդ գործընթաց է։

- Իհարկե, մենք տեսնում ենք, որ դատավորները բավականին համառորեն դիմադրում են այդ ճնշումներին, բայց ոմանք նկատում են այս իշխանությունների կողմից դատական համակարգը եւս՝ որպես կայացած ինստիտուտ, կազմաքանդելու, խարխլելու միտում։

- Չէ, ես նման միտում չեմ տեսնում, ավելին, ես տեսնում եմ բոլոր քաղաքական հայտարարություններում, որ դատական իշխանության անկախությունն իրենց քաղաքական նպատակն է, ուղղությունն է եւ այլն։ Ձեր ասածը, երեւի, առանձին գործողություններ, առանձին դեպքեր են, որ չեն կարող գնահատվել որեւէ ձեւով դատական իշխանության կազմաքանդում եւ այլն։ Բայց այն, որ գործող իշխանությունը հստակ է արտահայտվել, եւ վերջին այդ քննարկումները նորից խոսում էին իրենց մոտեցումների մասին, որ իրենց ձգտումը, համենայնդեպս՝ ես այդպիսի ընկալում ունեմ, այն է, որ մենք ունենանք երկրում անկախ դատական իշխանություն, եւ դա տեսանելի էր:

«Հրապարակ»

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>