Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում

Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց

Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ եւ ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երեւանում տիրող իրավիճակին։

«Ասում են՝ լսեք, ձեր վարչապետը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը եւ աշխարհի հայերին, ոչ միայն արել է ամենը, որ պատերազմ լինի, այլ նաեւ պատերազմի ընթացքում խայտառակ, քաոսիկ, անկազմակերպ, անտաղանդ ձեւով ղեկավարել համակարգը, իսկ հիմա էլ շարունակում է հեռացնել բոլոր սպաներին, որոնք հավատով եւ ճշտով ծառայում են, բայց ունեն որոշակի թերություններ։ Յուրաքանչյուր մարդ, անգամ Հիսուս Քրիստոսն ունեցել են թերություններ»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ ավելացրել. «նա շարունակում է ազատել պաշտոններից սպաներին, ինչը վիրավորանք է բանակի հասցեին, նա բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին։ Նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։ Թշնամին, հետեւելով բանակի եւ պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով»։

Բարձրաստիճան զինվորականի գնահատմամբ՝ ԳՇ պետը հայտնել է ղեկավար կազմի դիրքորոշումը, իսկ նրանք համարվում են բանակի ուղեղը եւ իրենց ուղեղը վատ չի աշխատում։ Ըստ նրա՝ զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ է զինվորական քաղաքականությունը, ինչը խախտում է վարչապետը եւ ինչի համար էլ իրենք առաջարկել են վարչապետին հեռանալ։ Մինչդեռ, վերջինս հեռանալու փոխարեն նախագահին է հրահանգում ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, ինչից հետո նրան քրեական պատասխանատվության կենթարկի՝ պետական հեղաշրջման համար։ Ընդ որում, ինչպես նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը, սա այն դեպքում, երբ ԳՇ պետը որեւէ հեղաշրջում չի իրականացնում, ավելին՝ ոչ մի սպա հեղաշրջմամբ չի զբաղվում, իրենց կարծիքն են հայտնում։ Գեներալ-լեյտենանտի դիտարկմամբ՝ վարչապետի փոխարեն ինքը կասեր, որ հոգնել է, ինչ արել՝ արել է, հեռանում է, բայց՝ ոչ, վերջինս շարունակում է պաշտոնավարել։

«ԳՇ պետը ղեկավարում է զինված ուժերի ուղեղը, լավ, թե վատ՝ բայց ուղեղ է, իսկ իրեն վերաբերում են ինչպես հեղինակության, որին ենթարկվում են զինվորականները։ ՊՆ նախարարն ընդհանրապես հեռացել է թփեր, ոչ մերն է, ոչ՝ ձերը, դրա համար էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԳՇ պետին պատժելը հիմարություն եւ աննորմալ երեւույթ է։ Նա կարծում է, որ զինվորականները պարզապես մտահոգված են ժողովրդի, պետականության եւ պետության անվտանգության համար, տեսնում են, որ, եթե գերագույն հրամանատարը շարունակի իր գործողությունները՝ բանակը թիրախավորելով, վիրավորելով զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը, կդժբախտացնի ամբողջ պետությունը։

Գեներալ-լեյտենանտը գտնում է, որ բանակը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ վախենալով նաեւ երկրի ներսում արյունահեղությունից։

«Հայաստանին միայն Մայդանն է պակասում, առանց այդ էլ չափից շատ արյուն է թափվել։ Թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական ուժերը հարձակվել են փոքր Արցախի վրա եւ այդքան մարդ է զոհվել, փառք եւ պատիվ այդ տղաներին, որոնք 44 օր պաշտպանվել են, իսկ այսօր ժողովրդի ներսում այդպիսի շարժում է սկսվել, ընդ որում՝ հենց Փաշինյանն է նման իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հասարակությունը պառակտվում է եւ ավելի հեշտ կլինի, որ Փաշինյանը հեռանա։

Նորատ Տեր-Գրիգորյանցն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես անհարգալից է վերաբերում իր մարդկանց։

«Տեսնու՞մ եք, թե ինչպես է վախեցնում նախագահին, թե, եթե չստորագրի, ուրեմն ինքն էլ է ընդդիմադիրների կողքին, դա ստորություն է։ Հասկանու՞մ եք, թե ինչպես է նա վիրավորում նախագահին, այդ մարդկանց մարդու տեղ էլ չի դնում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նախագահը պետք է ավելի հաստատակամ լինի։

«Նախագահին այդ կերպ վիրավորելը ստորություն է, նախագահն ինքը պետք է որոշում կայացնի՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով։ Ավելին՝ նման վարչապետին ընդհանրապես հանդուրժել չի կարելի՝ նման անտաղանդ հայացքներով, նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը եւ հիմա ընդհանրապես շարքից դուրս է եկել»,- ընդգծել է գեներալ-լեյտենանտը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>