Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը կհայտնեն փետրվարի 19-ին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը վաղը կորոշի, թե ով կփոխարինի Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության ղեկավար Իրակլի Կոբահիձեն:
«Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ենթադրաբար արդեն վաղը կհավաքվի քաղաքական խորհուրդը ու կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը»,-ասել է նա Ֆեյսբուքում հեռարձակված ճեպազրույցի ժամանակ:
Մեկնաբանելով Գախարիայի հրաժարականը՝ Կոբահիձեն նշել է, որ եղել է նրա թիմի անդամը եւ ցավում է նման որոշման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է խորհրդարանի խոսնալ Արչիլ Թալակվաձեն, վարչապետի հրաժարականից եւ հետեւաբար կառավարության հրաժարականից հետո օրենսդիրները երկշաբաթյա ժամկետում պետք է հավանություն տան կառավարության նոր կազմին եւ նրա ղեկավարին: Իշխող կուսակցությունն 9 օր ունի թեկնածուներին ներկայացնելու համար:
Zham.am