Հանդիպել են Մարկո Թուլներն ու Լևոն Մկրտչյանը
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլներն այսօր հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, այնուհետև այցելեց Երևանի պետական հումանիտար քոլեջ: Քոլեջի ուսանողների առջև ունեցած իր ելույթում նախարարը գովեստով խոսեց հնագույն քրիստոնեական երկիր Հայաստանում անցյալի ու ապագայի դրական փոխկապակցվածության մասին: Շատ տպավորիչ էր քոլեջցիների հայերեն-գերմաներեն թատերականացված ելույթը:
Դեսպան Քիսլերը հանդիսավորապես հայտարարեց քոլեջի՝ որպես գործընկեր դպրոցի ներառումը Գերմաներենի լեզվական դիպլոմի (DSD) համակարգ, որով դպրոցն իրավունք է ստանում կազմակերպել հիշյալ դիպլոմը ձեռք բերելու քննություններ: