Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել
Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են անցկացնում Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով նրանց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:
Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ: