Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Մենք և նրանք (պարտության հոգեբանական գործոնը)

Հայտնի է, որ բոլոր ազգերը, բացի պատմական, կրոնական, պետական նույնականացումից, համարվում են նաև տարբեր լեզվական ընտանիքների անդամներ՝ հնդեվրոպական, ուգրոֆիննական, թյուրքական, սեմիտական և այլն։ Սակայն նույն լեզվական տեսանկյունից, հատկապես հնդեվրոպական մեծ ընտանիքը, բաժանվում է այլ լեզվական ենթախմբերի նույնպես՝ իրանական, գերմանական, սլավոնական, ռոմանական և այլն։ Իհարկե, ունենալով նույն նախալեզուն, նույն նախապապերը, բնավ չի նշանակում՝ բոլորովին տարբեր պատմական, կրոնական, պետական ավանդույթներ ունեցող ազգերի միմյանց հանդեպ բարեկամական հարաբերություններ ունենալ։ Հակառակը, բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, նույն, օրինակ, սլավոնական ազգերի միջև տարբեր տարիների պատերազմները, նաև այսօր՝ ակնհայտ թշնամությունը։

Սակայն առկա է նաև հակառակ միտումը նույնպես։ Օրինակ, արդեն անցյալում են գերմանական լեզվախմբի մաս կազմող անգլոսաքսոնական պետությունների հակասությունները՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա։ Եվ այսօր այդ երկրները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, միմյանց դաշնակից երկրներ են։ Փորձեր են արվել և շարունակվում են լեզվական, պատմական նույն ծագում, նույն լեզվական տարածվածություն ունեցող ազգերի, պետությունների միավորման միտումները նույնպես։ Դրանք նաև գաղափարախոսություններ են՝ պանարաբիզմ, պանթուրքիզմ, նույնիսկ Ֆրանկոֆոնիա (չգիտես ինչու, որի անդամն է նաև Հայաստանը)։

Ինչո՞ւ կատարեցի այսպիսի պատմալեզվական էքսկուրս։

Թյուրքական լեզվախմբի ազգերի մեջ են մտնում մեր հարևան թուրքերն ու ադրբեջանցիները։ Սակայն և ծագումնաբանական, և պատմականորեն, և կրոնական տեսակետներից նրանք տարբեր ազգեր են։

Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատումը։ Այժմյան ադրբեջանցի անունը կրող ժողովրդի տարբեր հատվածները (տարածքային իմաստով) և տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչև 20-րդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ և այլն։ Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանությունն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։ Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները։ Որոշ շրջաններում, այդ թվում՝ նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրև վերապրուկ՝ գալիս է Ատրպատականի բնիկների՝ ազերի արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիներն ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով։

Իսկ բուն թուրքերը բնակություն են հաստատել Անատոլիայում 11-րդ դարում՝ սելջուկյան թուրքերի նվաճումների ժամանակ:

Այսօրվա ադրբեջանցի կոչվող, բայց իրանցի մուսուլմանական շիա ուղղությունը դավանողների և սուննի ուղությունը դավանող թուրքերի միջև 16-17-րդ դարերում եղել են արյունալի պատերազմներ։

Այդ ամենն անցյալում, իսկ արդեն 20-րդ դարից սկսած Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև հայտարարում․ «Մեկ ազգ, երկու պետություն»։ Այս ամենին մենք ականատես եղանք արցախյան ողջ հակամարտության, հատկապես վերջին պատերազմի ընթացքում։ Այն արտահայտվեց և համատեղ զորավարժությունների, և ժամանակակից զենքի մատակարարման, և թուրք հրամանատարների կողմից պատերազմական գործողությունների կառավարմամբ և թուրք ու սիրիացի գրոհայինների ներգրավմամբ։

Հնդեվրոպական մեծ լեզվախմբի լեզուներից են նաև հունարենն ու հայերենը, որոնք հնդեվրոպական լեզվախմբի առանձին ճյուղեր են համարվում։ Այսինքն, մասնավորապես, գոյություն չունի հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքի մեջ հայկական ենթալեզվախումբ, այլ միայն հայերեն, այսինքն՝ մեկ ազգ՝ հայեր։

Իսկապես, զարմանալի է, որ չնայած հազարամյակների պատմությանը, պետականության կորստին, բաժան-բաժան լինելով մեկ՝ Պարսկաստանի ու Բյուզանդիայի, մեկ՝ Արաբական խալիֆաթի ու Բյուզանդիայի, մեկ՝ Թուրքիայի ու Պարսկաստանի, հետո՝ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, ընդունելով տարբեր կրոններ՝ մինչքրիստոնեական շրջանի, քրիստոնեության տարբեր հոսանքներ, մուսուլմանություն, նույնիսկ խոսելով միմյանցից բավականին հեռացած արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներով (էլ չխոսենք շատերին անհասկանալի որոշ բարբառների մասին), չենք առանձնացել՝ որպես տարբեր ազգեր, և բոլորս մնացել ենք հայեր։

Բայց․․․ զարմանալիորեն, եթե թուրքերն ու ադրբեջանցիները՝ լինելով տարբեր ազգեր, իրենց համարում են նույն ազգի ներկայացուցիչներ, մենք․․․

Այս հոդվածում չեմ ներկայացնի մեր «հմուտ» քաղաքական գործիչների զիջողական, իրականում՝ պարտվողական քաղաքականությունը, ողջ հակամարտության ընթացքում։ Սրան զուգահեռ՝ արցախյան շարժման ընթացքում, ինչ-որ պահից, այդ նույն «հմուտ» գործիչները սկսեցին հակաարցախցիական քարոզչությունը․

«Ղարաբաղն առանց ղարաբաղցիների»՝ Վանո Սիրադեղյան, «Ղարաբաղի հարցը վերաբերում է միայն ղարաբաղցիներին»՝ ՀՀՇ-ական քարոզչություն, «Հայաստանի քաղաքացիները չպետք է ծառայեն Ղարաբաղում»՝ մի շարք ՀԿ-ականներ, այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյան։ Այս ամենն իր գագաթնակետին հասավ 2008թ.՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակից ամբոխի քարոզչությամբ․ «․․․Ազատվենք ղարաբաղցի տականքներից»՝ Նիկոլ Փաշինյան։ Առավել դաժան, կենցաղային խոսակցության մակարդակի մեջբերումներից ձեռնպահ եմ մնում։ Եվ զարմանալիորեն, իրենց ազգայնական, հայրենասեր համարող գործիչները, ինչպիսիք են՝ «Սասնա Ծռերը», որոնցից շատերը նույն 2008թ․ պաշտպանում էին Արցախը հանձնող Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտարարում են, որ, եթե Արցախը չի լինելու Հայաստանի մարզ, կարևոր չէ, թե ինչ ճակատագիր այն կունենա։ Այսինքն, նրանք պարտությամբ մասամբ բավարարված են։ Արդյո՞ք մասամբ․․․

Պատկերացնո՞ւմ եք, որ որևէ անգլոսաքս գործիչ հայտարարի՝ եթե ԱՄՆ-ը, Անգլիան, Ավստրալիան մեկ պետություն չեն, ապա ավելի լավ է՝ չլինեն։

Եվ այս ամենին չկար պետական մակարդակով, լուրջ, փաստարկված հակաքարոզչություն, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվությունը։ Հա, մոռացել էի, բա խոսքի ազատությո՞ւնը․․․

Այսպիով, տարիների ուղղորդված հակաարցախյան, ըստ էության՝ հակահայկական քարոզչությունը տվեց իր պտուղները, և հենց այդ գաղափարախոսություն կրողները՝ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում, եկան իշխանության։ Եվ այսօր, պարտությունից հետո, այդ նույն, արդեն բացահայտ ադրբեջանամետ քարոզչությունը շարունակվում է պետական մակարդակով․ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»՝ Նիկոլ Փաշինյան։

Եվ, ի տարբերություն տարբեր՝ ադրբեջանցի և թուրք ազգերի արհեստական նույնականացման և եղբայրության, մենք, լինելով նույն ազգի ներկայացուցիչներ, բաժանվեցինք հայաստանցիների և ղարաբաղցիների։ Այո, թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն մեծ ազգային նպատակ և այդ նպատակին հասնելու համար ունեն նաև հստակ մշակված ռազմավարություն, ի տարբերություն մեզ՝ հայերիս, որոնց, թերևս, միակ նպատակը «լավ ապրելն է», թեկուզ հայրենիքի հաշվին՝ «Սերգո ջան, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, լավ չես ապրելու»․ Լևոն Տեր-Պետրոսյան։

Այսպիսով, կարծում եմ, որ մեր պարտության հիմնական, գուցե նաև միակ պատճառը հենց այդ հոգեբանական գործոնն էր։

Հ․Գ․ Արդյո՞ք, արցախցիներից հետո, հաջորդ թիրախը սյունեցիները չեն լինելու․․․ և այսպես շարունակ։

Ավետիք Իշխանյանի հոդվածը168.am-ի համար 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>