Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին, նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում»,- այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

«Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Հեսսեն դաշնային երկրամասի Լանդթագի նախագահ Աստրիդ Վալման, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի անդամ․

«Մրցանակը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում մի երկրի վրա, որը 2018 թվականից ի վեր գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացում և ձգտում է մերձենալ եվրոպական գործընկերներին։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության երկարաժամկետ ապահովումը կարևոր հիմք է այս ջանքերն ընդլայնելու և խորացնելու համար։ Հեսսեյան խաղաղության մրցանակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհելը գնահատում է հարևան պետության հետ խաղաղության գործընթացում արձանագրված պատմական առաջընթացը և ընդգծում է փոխըմբռնման ու հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարների կարևորությունը»։

Պրոֆ. դոկտոր Նիկոլ Դայտելհոֆ, Ֆրանկֆուրտի խաղաղության հետազոտությունների ինստիտուտ - Խաղաղության և հակամարտությունների հետազոտության Լայբնից ինստիտուտի գործադիր խորհրդի անդամ, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի միջազգային հարաբերությունների և գլոբալ կարգերի տեսությունների պրոֆեսոր.

«Մրցանակով արժևորվում է հետխորհրդային տարածքի պատմականորեն ամենաբարդ և ամենախոր արմատներ ունեցող հակամարտություններից մեկում բռնությունից զերծ մնալու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերը։ Այս՝ սերունդներ շարունակվող և խորապես հուզական բնույթ ունեցող հակամարտության պայմաններում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն առանձնահատուկ ուշագրավ է։ Քանի որ թե՛ նրա քաղաքական վերելքը՝ 2018 թվականի ոչ բռնի «Թավշյա հեղափոխության» ընթացքում, և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նրա որդեգրած մոտեցումը պայմանավորված են բռնության հետագա տարածումը կանխելու և ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նա չի խուսափում անգամ բարդ (unpopulär) որոշումներ կայացնելուց։ Հենց ծայրահեղ պայմաններում բռնությունից զերծ մնալու այս գիտակցված ընտրությունն է պայմանավորում նրա առանձնահատուկ նշանակությունը խաղաղության քաղաքականության տեսանկյունից։»

Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանի նախկին նախագահ Կառլ Շտարցախեր, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախկին պետնախարար.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղին առանձնահատուկ արժանի է խաղաղության մրցանակին։ Հռետորական կամ ռազմական լարվածության սրման փոխարեն նա նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, միջազգային միջնորդությանը և քաղաքական բանակցություններին։ Այսպիսով, նրա քաղաքականությունն ավելի քիչ միտված է կարճաժամկետ նպատակների արագ իրագործմանը և ավելի շատ՝ քաղաքական հնարավորությունների շրջանակն աստիճանաբար ընդլայնելուն։ Դա պահանջում է ոչ միայն քաղաքական խիզախություն և հեռատեսություն, այլև վկայում է խաղաղության և ժողովրդավարության սերտ փոխկապակցվածության մասին»։

Հեսսեյան խաղաղության մրցանակի մասին

Մրցանակը կազմում է 25.000 եվրո և 1994 թվականից շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից։ Մրցանակը նպատակ ունի գնահատելու պատերազմների, բռնության կամ բռնության վտանգ պարունակող հակամարտությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, կանխարգելող միջոցառումները, բռնի հակամարտություններից խուսափելու ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստող ներդրումները։ Մրցանակը հիմնադրել են Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD) և նրա ընտանիքը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Գերմանիայի առաջատար խաղաղության հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր խորհրդատվություն են տրամադրում խաղաղության մրցանակի շնորհման հարցում։ 2021 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակի շնորհումը դադարեցվել էր։ Հետագա տարիներին մրցանակը շնորհվում էր նախորդ տարվա համար։ 2025 և 2026 թվականների մրցանակների շնորհմամբ այս ժամանակային տարբերությունը կրկին կվերացվի։
--
Հետաքրքիր է, թե ի՞նչ մրցանակ կտան Նիկոլ Փաշինյանին, եթե Հայաստանն էլ հանձնի թուրքերին: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>