Վրաստանի արտգործնախարարը կայցելի Բաքու
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Ադրբեջան: Այս մասին վրացի նախարարը հայտնել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը` վկայակոչելով Report-ը:
Զալկալիանիի խոսքով` այցի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի տնտեսական դիվանագիտությունը. «Կքննարկվեն Վրաստանի համար կարեւոր աշխարհաքաղաքական նախագծերը, ինչպես նաեւ երկիր լրացուցիչ բեռներ ներգրավելու հարցեր»: