Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև
Դիտել նաև
Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում հանգստավայրի հրետակոծությունը
Իրաքը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային իր տարածք ներխուժելու համար
Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հարձակումների դեմ չեն լռի
Հայաստան է այցելում Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը. հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվում է, որ թուրքական օդուժը գիշերային հարձակումն սկսել է կործանիչներով և «Kobra» տեսակի հարվածային ուղղաթիռներով:
Թուրքական օդուժն ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից Սիյանե շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո հիշյալ ուղղաթիռները ստիպված են եղել լքել Գարեի շրջանը:
Ըստ քրդական աղբյուրի՝ այժմ շարունակվում են մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև։
Zham.am