Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի կենտրոնում թուրքական դրոշի այրումը (լուսանկար)
Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել է Հայաստանում Թուրքական դրոշի այրումը ապրիլի 24-ի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրք ազգի գոյությունը խորհրդանշող դրոշի այրումը մեր հասարակության կողմից մեծ զայրույթով ու հակազդեցությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք թուրք ժողովրդի անկախությունը և ազատությունը խորհրդանշող դրոշի նկատմամբ իրականացված այդ ստոր գործողությունն ու դա իրականացնողներին»:
Zham.am
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի