Երկրաշարժ Թուրքիայի կենտրոնական շրջանում
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

