Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»

Եթե նման վայրագություններ լինեին, ասենք, եվրոպական 2-3 երկրների միջեւ, դուք ի՞նչ արձագանք կտայիք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Ներկայումս մեր Վեհաժողովի անդամ երկրներից մեկն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, եւ դա՝ կազմակերպությանն անդամակցելու առաջին օրվանից. այդ անդամ երկիրն Ադրբեջանն է: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ մեր կազմակերպության Կանոնադրության՝ «Եվրոպայի խորհրդի նպատակն է սերտ միություն հաստատել իր անդամների միջեւ՝ պահպանելու եւ խթանելու համար նրանց համընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալներն ու սկզբունքները…»:

Այդ դեպքում ի՞նչը կարող է ավելի մեծ խոչընդոտ լինել Եվրոպայի խորհրդի անդամների միասնության համար, քան պատերազմը:

Երբ Ադրբեջանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, ստանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու լրացուցիչ պարտավորությունը: Ավելին, Վեհաժողովը պնդել էր, որ այդ պարտավորությունն ամրագրվի թղթի վրա:

Այնուամենայնիվ այս Վեհաժողովը շատ թույլ արձագանքեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած սարսափելի պատերազմին:

Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների միակ լուրջ ոտնահարումը չէր: Մենք բոլորս տեղյակ ենք մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների վիճակի մասին, որոնց նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն ոտնահարում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածը: 20 տարուց ի վեր իրավիճակը նույնն է նաեւ քաղբանտարկյալների հարցում:

Այո, գործընկերներ, քաղբանտարկյալների հարցով զբաղվելը նույնպես Ադրբեջանի անդամակցության պարտավորությունների մասն էր, եւ այստեղ խոսքը միայն անցյալ տարի մեր կողմից ընդունված բանաձեւի մասին չէ, ոչ էլ այն բանաձեւի, որը Վեհաժողովը չի ընդունել Ադրբեջանի խավիարային  դիվանագիտության պատճառով:

Եվրոպայի խորհրդի անդամ մի պետությունը՝ Ադրբեջանը, ռազմական ագրեսիա է

իրականացնում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի

նկատմամբ:

Ռազմական ագրեսիայի հետեւանքով կան հազարավոր զոհեր, հաշմանդամներ,  հարյուրավոր ռազմագերիներ, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետություն – Ռուսաստանի Դաշնություն - Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ գերիները պետք է վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Ըստ էության այդ հարցը չի լուծվել, եւ մեր հայրենակիցները Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում:

Իսկ հիմա հարց Ձեզ՝ իսկ ի՞նչ է արել Եվրոպայի խորհուրդը, Եվրոպան, կասե՞ք ինձ:

Եվ հետո, եթե նման վայրագություններ կատարվեին, ասենք, եվրոպական երկու կամ երեք պետությունների միջեւ, դուք ինչպիսի՞ արձագանք կտայիք:

Ինձ համար, որպես ԵԽԽՎ անդամ պետության պատվիրակության անդամ, շատ անհասկանալի է մնում այն, թե 44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի եւ ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչո՞ւ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու:

Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը եւ հեռու: Եվրոպական օրենքները, նիստուկացը, բարքերը, ավանդույթները… ի՞նչը:

Այսինքն, կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կամ էլ անկարող է:

Եվրոպա պետք է փոխվի:

Քանի որ մենք ընդունում ենք այս բանաձեւը, եւ, հետեւաբար, մեր կանոնակարգում փոփոխություններ ենք կատարում, ապա մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը:

Շնորհակալություն»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>