Գարնանային արձակուրդներ կունենան միայն առաջին և երկրորդ դասարացիները. Ժաննա Անդրեասյան
Դիտել նաև
Երբ են սկսվելու գարնանային արձակուրդները դպրոցներում
Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա
Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը
Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է
Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու... քաղաքական կողմնորոշումից ելնելով
Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Երկրորդ դասարցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»,-ասաց նա:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես, 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազամկերպման եւ զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»: