Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Դիտել նաև
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
2020-ին Թուրքիայի բանակի սպառազինություն մտած Սոնգար (Songar) հրաձգային ԱԹՍ-ները համակցվել են զրահամեքենայի հետ, որը անհրաժեշտության դեպքում կարող է հեռակառավարվել: Սոնգար ԱԹՍ-ն կարողանում է ինքնուրույն թռիչք ու վայրէջք կատարել' շնորհիվ այս գործողությունների համար զրահամեքենայի տանիքին հարմարեցված պլատֆորմի:
Նշվում է, որ այս համակցման շնորհիվ զրահամեքենաները կարող են նախապես օդից հայտնաբերել թիրախները և ավելի հեռու տարածությունից կատարել իրենց օպերացիան:
Սոնգար մարտական ԱԹՍ-ների վրա տեղադրված է ինքնաձիգ և առանձին փամփշտատուփ՝ 200 փամփուշտով: 3 կմ խոցման հեռավորություն ունեցող համակարգը կարողանում է մարտական խնդիրներ լուծել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում: ԱԹՍ-ի վերջին մոդիֆիկացման արդյունքում այն կկարողանա նաև ռումբեր նետել:

