Շատ արագ մենք մեր համար պետք է որոշենք, թե արդյո՞ք մեր պարտությունը դատավճիռ է, թե՞ ոչ
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Շատ արագ մենք մեր համար պետք է որոշենք, թե արդյո՞ք մեր պարտությունը դատավճիռ է, թե՞ ոչ։
Ես սա դատավճիռ չեմ համարում։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են պետությունները պարտվում, սակայն դրանից հետո, արագ ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու անհուսալի թվացող իրավիճակից դուրս գալիս։
Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պարտված երկրները տարիների, տասնամյակների ընթացքում կտրուկ իրավիճակ են փոխում ոչ միայն երկրի ներսում, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրադրությունում։
Այս ու առաջիկա ամիսներն իրականում ցույց կտան, թե ինչ ճանապարհ կընտրի քաղաքացին, մեր կողքին ապրող մարդը, մենք։
Դրանից է կախված մեր ճակատագիրը, ապագան ու այն, թե առաջիկա տասնամյակներում ինչ կարգավիճակում կլինի Հայաստանը, Արցախը, հայը։
Մենք կապրենք մեր հայրենիքո՞ւմ, թե՞ այնտեղ որտեղ կկարողանանք փախչել կամ մազապուրծ լինել ցեղասպանությունից։
Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել։
Ի դեպ, պայքարի տակ չպետք է հասկանալ նեղ քաղաքական, ներթիմային գործընթացներ կամ ինտրիգներ, իմ նշած պայքարը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով։
Պայքար՝ հայի գոյությունը պաշտպանելու, հայի կյանքն իր բնօրրանում ապահովելու համար, իսկ դրա սպառնալիքն այսօր չափազանց մեծ է։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

