Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

2018 թվականից առ այսօր ՀՀ-ի իշխանություններն իրականացրել են ՀՀ-ի էներգետիկ համակարգի ապաանվտանգայնացման մարտավարություն. Վահե Դավթյան

ArmDaily.am-ը 2020 թվականի էներգետիկ ոլորտն ամփոփում է էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ։

-Պարոն Դավթյան, ինչպիսին էր 2020-ը էներգետիկ ոլորտի համար։

-2020 թվականը էներգետիկ ոլորտի համար ձախողված էր, ինչպես և տնտեսության և պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտները։ Էներգետիկ ոլորտում սա հատկապես ցայտուն արտահայտվեց՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։ Օբյեկտիվների շարքում կարելի է նշել համավարակը, որն էապես խանգարեց մի շարք նախագծերի իրագործմանը, այդ թվում նաև ենթակառուցվածքների նախագծերի։ Նաև ազդեցություն ունեցավ տնտեսական անկումը, որը բնորոշ էր ամբողջ համաշխարհային տնտեսությանը և Հայաստանն անբաժան չմնաց այդ գործընթացից։ Սա ևս սահմանափակեց Հայաստանի էներգետիկ զարգացման հնարավորությունները։ Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, ապա 2020 թվականին էներգետիկայի ոլորտում մենք խոշոր հաշվով ունեցանք այն, ինչի սկիզբը դրվել էր դեռ 2018 թվականին, երբ լուծարվեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և դրանով իսկ փաստորեն վերջ դրվեց մի ինստիտուտի, որը կոչված էր ապահովելու ՀՀ ազգային անվտանգության առանցքային հենասյուններից մեկը՝ էներգետիկ անվտանգությունը, որից հետո Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը հանձնվեց օտարերկրյա գործակալությանը, խոսքը USAID-ի մասին է։ Բացեք այդ փաստաթուղթը՝ Հայաստանի էներգետիկ զարգացում մինչև 2036 թվական և կտեսնեք, որ այնտեղ չկա գեթ մեկ դրույթ, որը կբխեր Հայաստանի ազգային էներգետիկ շահից։ Այնուհետև իշխանությունները մշակեցին այդ հիմնադրույթների հիման վրա Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարական ծրագիր 2020-2040-ը, որը օրակարգ մտցրեցին 2019 թվականի դեկտեմբերին, սակայն առ այսօր այն այդպես էլ չեն կարողացել հաստատել, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, որոնցում ևս այս իշխանությունները չեն կարողացել որևէ բան ավարտի հասցնել։ Նույնը տեղի ունեցավ էներգետիկայի հարցում։ Եթե փորձեմ մասնավորեցնել, ապա թերևս ամենամեծ հարվածը, որը հասցվեց Հայաստանի էներգետիկ համակարգին 2020 թվականին՝ սահմանափակելով դրա զարգացման պոտենցիալը, դա բնական գազի սակագների վերանայումն էր։ Ապրիլի մեկին, ինչպես հիշում եք, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտով հանդես եկավ՝ ներկայացնելով Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին երկրում սակագների բարձրացման անհրաժեշտությունը։ Հուլիսի 19-ից նոր սակագնային քաղաքականությունը մտավ ուժի մեջ, որի համաձայն, ճիշտ է թեև բնակչության համար գազի սակագինը մնաց նույնը, պահպանվեցին նաև այն զեղչերը, որոնք ավանդաբար գործում էին սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքների համար, բայց ինչ վերաբերում է բիզնես սեգմենտին, ապա այստեղ սակագների բարձրացոմը հանգեցրեց վտանգավոր զարգացումների։ Ինչպես գիտենք, 10.000 խ/մ ավել սպառող սեգմենտի համար գազի սակագինը բարձրացավ 5-6 տոկոսով և այստեղ թիրախում հիմնականում հայտնվեցին ջերմոցային տնտեսությունները, վերամշակող ընկերությունները, ինչպես նաև ջերմաէներգետիկ կայանները, որոնց համար նոր սակագները ուժի մեջ մտան մի փոքր ավելի ուշ՝ օգոստոսին։

Ինչով է սա վտանգավոր։

Հայաստանի էլեկտրաէներգետիկ գեներացիայի մեջ ջերմաէլեկտրակայանները ավանդաբար զբաղեցնում են 40-42 տոկոսը և քանի որ բարձրացել է սակագինը նաև ջերմաէլեկտրակայանների համար, որոնք աշխատում են բնական գազով, ապա սա ուղղակիորեն որպես բեռ է ծանրացել Հայաստանում էներգետիկ համակարգի վրա։ Պատահական չէ, որ 2020 թվականի դեկտեմբերին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը պաշտոնական օրակարգ մտցրեց եկող տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը՝ 3 դրամի չափով, 400կվ-ից ավել սպառող բաժանորդների համար։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականին հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օր կանգնեցվելու է վերանորոգման նպատակներով և ՀՀ-ի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելի համաձայն, երբ ատոմակայանը կանգնեցվում է, հիմնական գեներացիան իրենց վրա վերցնում են ջերմաէլեկտրակայանները։ Այսպիսով, ԱԷԿ-ը մոտ 560 մլն կՎտ/ժ պակաս է էլեկտրաէներգիա արտադրելու մյուս տարի: Եվ քանի որ արդեն նշեցի, որ ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ ջերմաէլեկտրակայաններում՝ պայմանավորված գազի սակագների բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք կառավարչական բնույթի խնդիրներով, արդեն ակնհայտ էր, նախապես կարող էինք կանխատեսել, որ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկայի բարձրացումն այս պահին այս անպատասխանատու կառավարման պայմաններում այլընտրանք չունի։

Ակնհայտ է, որ ներկայացված հայտը ՀԾԿՀ կողմից կհաստատվի և փետրվարի 1-ից մենք ունենալու ենք բավականին բարդ պատկեր սակագնային քաղաքականության տիրույթում։ Եթե խոսենք նաև վերականգնվող էներգետիկայի մասին, ինչպես նախորդ տարիներին, 2020–ին ևս շարունակվեցին բաժակաճառերը այն մասին, որ վերականգնվող ու հատկապես արևային էներգետիկան առաջնահերթություն է Հայաստանի էներգետիկ զարգացման համար, բայց ըստ էության, մենք չտեսանք, որ այս ոլորտը մեռյալ կետից դուրս գա։ Այն առանցքային նախագծերը, որոնք նախատեսված էին, որ իրականացվեին, դեռևս այդպես էլ շարունակում են մնալ սառեցված վիճակում։

Մեկ այլ ենթակառուցվածքային խնդիր, որի մասին ևս կուզենայի խոսել այն է, որ այս իշխանությունները, որոնք ինչպես արդեն բոլորս հասկանում ենք, տառապում են ցանկացած բան սեփական կետից սկսելու բարդույթով, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծի շրջանակներում նախատեսվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի նախագիծը ևս դրեցին մեծ հարցականի տակ, 2018 թվականին եկան իշխանության, հայտարարեցին, որ այս նախագիծը պետք է վերանայվի, առ այսօր վերանայվում է և սայլը տեղից չի շարժվել, արդյունքում մենք 2018-19 թվականներին գրեթե էլեկտրաէներգիա չենք արտահանել վրացական շուկա, և այս միտումը շարունակվում է առ այսօր։ Ավելին, «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականցման անթույլատրելի դանդաղ տեմպերը, ժամանակացույցից հետ մնալը ևս բացասաբար է անդրադարձել սակագների վրա: Կարող ենք ասել որ վերջին 2.5 տարիների ընթացքում կորցրել ենք վրացական շուկան՝ տեղը զիջելով ադրբեջանական ընկերությանը, որն արդյունավետ կերպով դիրքավորվել է Վրաստանի էներգետիկ շուկայում։ Սա ևս ձախողում է, որը կարող եմ անգամ գնահատել որպես ՀՀ-ի էներգետիկ դիվանագիտության տապալում։

-Խոսեցինք, որ էներգետիկ ոլորտում իր ազդեցությունն է ունեցել նաև համավարակը, մի փոքր կմանրամասնե՞ք ինչպիսի ազդեցություն է այն ունեցել։

Եթե խոսենք սպառման մասին, ապա իհարկե խոշոր հաշվով սպառման վրա չի ազդել համավարակը, մանսավորապես էլեկտրաէներգիայի, որի սպառումը մնացել է նույնը, անգամ որոշակի կոնսերվատիվ աճ է այստեղ արձանագրվել։Եթե խոսենք հունվար-սեպտեմբեր ամսիների մասին, այսինքն համավարակի պիկային հատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում մոտ 1.5 տոկոսով աճել է։ Սակայն մենք ունենք 3 հիմնական խնդիր՝ պայմանավորվաած կորոնավիրուսով։ Առաջինը Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման աշխատանքներն են։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այն պետք է շահագործման հանձնվեր 2019-ի ձմռանը, այս պահի դրությամբ նախագիծը շատ դանդաղ է ընթանում։ Բավական երկար ժամանակ Հայաստան չեն կարող այցելել իրանական Սանիր ընկերության մոտ 60 մասնագետներ, ովքեր հայկական հատվածում պետք է աշխատանքներ իրականացնեին։

-Ի՞նչ ծրագրեր են իրականցվել, որո՞նք կառանձնացնեք, որո՞նք են դրական  ազդել ոլորտի վրա։

Բոլոր այն նախագծերը, որոնց մասին ես խոսեցի իրենց մեջ պարունակում են ոլորտի վրա դրական ազդեցություն ունենալու մեծ ներուժ։ Բայց քանի որ, 2018 թվականից առ այսօր ՀՀ-ի իշխանություններն իրականացրել են մի մարտավարություն, որն ուղղված էր Հայաստանի էներգետիկ համակարգի ապաանվտանգայնացմանը, այս բոլոր նախագծերի իրական ռազմավարական էֆեկտը բավականին ցածր է և որպեսզի դրանք առանձին-առանձին և որպես համալիր ունենան անհրաժեշտ էֆեկտը, նախ և առաջ պետք է ունենալ Հայաստանի էներգետիկ շահին համապատասխանող էներգետիկ անվտանգության հայեցակարգ, որը մենք այդպես էլ չունեցանք։ Պետք է ունենալ էներգետիկ դիվանագիտության զարգացման ռազմավարություն, որը թույլ կտար մեզ, գոնե վրացական ուղղությամբ պահպանել այն դիրքերը, որոնք տարիներ շարունակ ունեցել ենք։ Սա բացարձակ ձախողում է արտաքին էներգետիկ ռազմավարության տիրույթում։ Սա խոշոր հաշվով այն հիբրիդային պատերազմն է, որի մասին շատ են սիրում այսօրվա իշխանությունները խոսել։ Ես մեծ մտավախություններ ունեմ, որ նույն պատկերը մենք շատ շուտով կունենանք Իրանի ուղղությամբ, որտեղ թերևս շարունակում ենք քիչ թե շատ կայուն ծավալներով և դինամիկայով էլեկտրաէներգիա արտահանել, բայց այնտեղ վերջին շրջանում, հատկապես հետպատերազմական շրջանում շատ է ակտիվանում Ադրբեջանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջին շաբաթների ընթացքում կնքվում բազմաթիվ ռազմավարական նշանակության իրանա-ադրբեջանական նախագծեր էներգետիկայի ոլորտում։

-Համավարակի ընթացքում բենզինի և գազի գներն անկում ապրեցին, բայց այս ընթացքում նկատելի է, որ գները բարձրանում են։ Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս կարելի է ոլորտում գնաճը զսպել։

-Դոլարի աճն ու դրամի արժեզրկումը բնականաբար իր ազդեցությունն ունեցավ, բայց այս պատկերն առավել քան կանխատեսելի էր։ Ես ամռանը կանխատեսում էի, որ տարեվերջին մենք մոտավորապես հասնելու ենք բենզինի շուկայում այն գներին, որոնք առկա են այսօր՝ այսինքն 370-390դրամ՝ լիտրի դիմաց։ Նախ սկսենք նրանից, թե ինչու բենզինի գների անկում եղավ։ Մի կողմից համավարակը, որով կտրուկ ընկավ պահանջարկը և դրա արդյունքում նաև սկսեց անկում ապրել նավթի համաշխարհային շուկան։ Սա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ մարտ ամսին Ռուսաստանը դուրս եկավ ՕՊԵԿ+ նավթային համաձայնագրից, որն իրականում ուղղված էր նավթի արդյունահանման ծավալների սահմանափակմանը և դրանով իսկ գնային կայունության ապահովմանը։ Երբ Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից, ապրիլ ամսին համաշխարհային շուկան հայտնվեց այնպիսի իրավիճակում, որն այսօր ընդունված է անվանել «ապրիլյան շոկ», երբ առանձին ժամանակահատվածներում նավթի գինը անգամ բացասական նշանակություն ձեռք բերեց, օրինակ ԱՄՆ-ում մինուսային գներ էին և դա չէր կարող բացասական չանդրադառնալ նաև բենզինի գների վրա։ Հայաստանը, որը չունի նավթավերամշակման հզորություններ, բնականաբար չէր կարող օգտվել նավթի գների կտրուկ անկումից, լցնել սեփական ռեզերվները և բենզին կամ այլ նավթամթերք արտահանել։ Եվ քանի որ նավթն ամբողջ աշխարհում գնանկում ապրեց, ըստ այդմ դա անդրադարձավ նաև Հայաստանի վրա, սակայն ապրիլի վերջին արդեն կրկին Ռուսաստանը և նավթ արդյունահանող բազմաթիվ երկրներ վերահաստատեցին ՕՊԵԿ + համաձայնագիրը, արդյունքում նավթի շուկան գնալով սկսեց կարգավորվել և արդեն գարնան ավարտին շուկայում գները սկսեցին աճել, և սա իր հերթին անդրադարձավ նաև բենզինի գների կայունացման վրա։ Այսօր արդեն նավթի գինն աշխարհում հասել է 50-52 դոլարի, տրամաբանական է, որ սրանով պետք է բարձրանա նաև բենզինի գները։ Այս համատեքստում տարօրինակ էր, որ ամիսներ առաջ Փաշինյանը իր 100 փաստերի մեջ կառավարության ձեռքբերումներից մեկը ներկայացրեց բենզինի գնանկումը, մինչդեռ պարզ է, որ սա օրգանական գործընթաց էր, որը տեղի էր ունեցել համաշխարհային շուկայում և Հայաստանը ընկել էր այս ալիքի տակ։ Տեսնես հաջորդ 100 փաստերի մեջ ի՞նչ կներկայացնի, եթե իհարկե հասցնի դա անել։

-Առաջիկա տարում սպասե՞նք նոր գնաճ էներգետիկ ոլորտում։

Ես կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մենք այսօր հայտնվել ենք բավական տուրբոլենտ վիճակում, ուստի, գնաճից չենք կարող խուսափել նաև հետագայում, որովհտեև ատոմակայանը կանգնեցվում է վերազինման աշխատանքների և Հայաստանում այն բացառիկ օբյեկտներից է, որն ապահովում է բավականին ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիա։ Սա բնականաբար ստեղծում է երկարաժամկետ խնդիրներ նաև սակագնային քաղաքականության տեսանկյունից։ Այնպես որ ասել, որ այս 3 դրամով կսահմանափակվի, իհարկե շատ դժվար է։ Մեծ հավանականություն կա, որ սակագների բարձրացումը հետագայում չի շրջանցի բոլոր բաժանորդներին։ Իրականում այսօր էլ մեր այն քաղաքացիները, որոնք տունը ջեռուցում են էլեկտրաէներգիայով, ստիպված են լինելու ավելի բարձր սակագին վճարել, քանի որ հատելու են 400 կՎտ/ժ-ը: Մյուս հանգամանքը, որը մենք պետք է անպայման հաշվի առնենք և արդեն այս պահից սկսած ուշի ուշով հետևենք, դա իհարկե գազի սակագների հնարավոր աճն է, որը պայմանավորված է կրկին դոլարի փոխարժեքի ոչ միայն կտրուկ, այլևս անվերահսկելի աճով։ Բնական գազը «Գազպրոմ Արմենիան» սահմանին ձեռք է բերում դոլարով, ըստ այդմ, գոնե իր միջնաժամկետ ռիսկերից խուսափելու համար կարծում եմ, որ ինչ–որ մի պահի կդիմի ՀԾԿՀ՝ սակագների վերանայման հարցով, առավել ևս, որ ընկերությունը, ինչպես գիտենք, այդքան էլ գոհ չէ այն նոր սակագնային քաղաքականությունից, որն ուժի մեջ է մտել հուլիսի 19-ին, քանի որ հայտով ավելի կտրուկ աճ էր առաջարկում։
Մի շարք կարևոր հանգամանք ևս, որի մասին իշխանությունները լռում են, բայց ես խորհուրդ կտամ նրանց անկեղծորեն պատասխանել այդ հարցին։ Ինքս օրեր առաջ բաց նամակով հանդես եկա՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Դեկտեմբերի 17-ին նա Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, քննարկման առարկան եղել է ՀՀ մատակարարվող գազի գինը սահմանին։ Մենք պետք է կառավարության կողմից ստանանք հետևյալ հարցի պատասխանը՝ ինչպիսի գին է Ռուսաստանն առաջարկում Հայաստանին և որն է հայկական կողմի կարմիր գծերը, արդյոք հայկական կողմն իր համար սահմանել է ինչ-որ գին, որը փորձում է բանակցությունների ժամանակ ներկայացնել։ Ի վերջո, ընթանու՞մ են արդյոք այսօր գազային բանակցություններ, թե արդեն կա վերջնական որոշում 2021 թ.-ի համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>