Վրաստանը պատրաստվում է վերացնել միջազգային չվերթների սահմանափակումները
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում սահմանված միջազգային ավիաչվերթների արգելքը նախատեսվում է հանել 2021թ.-ի փետրվարից, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավան:
«Քութայիսի և Բաթումի միջազգային օդանավակայանների ընդլայնման ծրագիրն ավարտական փուլում է։ Մենք ծրագրում ենք արդեն փետրվարից գործնականում վերացնել միջազգային չվերթների բոլոր սահմանափակումները, մեր քաղաքացիներին և հյուրերին կսպասարկենք նորացված ենթակառուցվածքներով»,- հայտարարել Է Թուրնավան:
Վրաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտ ամսից բոլոր երկրների հետ փակել է ցամաքային սահմանները, իսկ մարտի վերջին դադարեցրել Է ավիահաղորդակցությունը: Օգոստոսին, համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ, Վրաստանը բացել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ: