Թուրքիան իր ներդրումն է ունեցել Ադրբեջանին տարածքների վերադարձի հարցում. Էրդողան
Թուրքայի նախագահ Ռաջափ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցել է և իր ներդրումն է ունեցել տարածքների վերադարձի հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փոխանցում է Tert.am-ը:
«43-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը, Թուրքիան օգնել է ինչով կարող էր ու իր ներդրումն է ունեցել տարածքների ազատագրման հարցում: Մեր աջակցությունն Ադրբեջանին կշարունակվի»- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։