Թուրքիայում ձերբակալված НТВ-ի լրագրողները վերադարձել են Ռուսաստան
Դիտել նաև
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Թուրքիայում ձերբակալված НТВ հեռուստաընկերության աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը մեկնել են Ռուսաստան, նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ․
«Մեր գործընկերները՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինն արդեն Մոսկվայում են: Ժամանել են գիշերային չվերթով: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է»։
NTV-ն երախտագիտություն է հայտնել նաև Ռուսաստանի արտգործնախարարությանը, Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը, Ստամբուլում գլխավոր հյուպատոսությանը և լրատվամիջոցներին՝ օգնության համար:
Zham.am

