Թուրքիայում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
Թուրքիայում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը ենթադրում է անցում նախագահական կառավարման համակարգին։ Քվեարկելու իրավունք ունի 55 մլն 319 հազար քաղաքացի։
Սահմանադրական փոփոխությունների փաթեթն արժանացել էր խորհրդարանի հավանությանը և ստորագրվել նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից, ով էլ հեղինակել էր գործընթացը։ Նշենք, որ ընդդիմադիր ուժերը դեմ են փոփոխություններին, Էրդողանին մեղադրելով միանձնյա իշխանություն հաստատելու փորձի մեջ։
Սահմանադրության 18 հոդվածների փոփոխության փաթեթը ենթադրում է, որ նախագահը դառնում է երկրի ղեկավար, ինքն է նշանակելու փոխնախագահներին, նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նախագահը նաև որոշելու է կառավարության կազմը, նախարարների լիազորությունները, իսկ նախագահի հրամանագրերը կունենան օրենքի ուժ և ուժի մեջ կմտնեն առանց խորհրդարանի հաստատման։
Zham.am