ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ես չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը սխալ բան է արել

Նիկոլ Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարությունից հետո երբեմնի խիզախ իշխանականներն ընդհատակ են անցել կամ էլ զբաղված են իրենց առաջնորդին՝ վարչապետին, Ֆեյսբուքում աջակցություն հայտնելով։ Երեկ «Հրապարակ»-ին հաջողվեց կապ հաստատել «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով կորոնավիրուսով է վարակվել, ասաց, որ վատառողջ է, չի ուզում խոսել, բայց մի քանի հարցի, այնուամենայնիվ, պատասխանեց։

- Պարոն Աղազարյան, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ արեց, որ նման որոշում կայացրեց։ Մարդիկ պարզաբանում են պահանջում՝ ինչո՞ւ հանձնեցիք Շուշին, Հադրութը․․․

- Ես հիմա հիվանդ եմ, չեմ կարող հոդաբաշխ բաներ ասեմ, առողջ ժամանակ է դժվար ձեր հարցերին պատասխանել, պատկերացրեք՝ հիմա ինչքան դժվար է։

- Իսկ Դուք  չե՞ք ուզում պատկերացրել այն մարդկանց վիճակը, որոնք զրկվել են իրենց տներից, որոնք տեղ չունեն գնալու, կորցրել են իրենց ամուսիններին, եղբայրներին, հարազատներին։ Հիմա այդ մարդիկ փողոց են դուրս եկել, իշխանությունից պարզաբանում են պահանջում։

- Չե՞ն լսում մարդիկ, վարչապետի «լայվերը» չե՞ն լսում։

- Այսինքն, մարդիկ պիտի հավատա՞ն, երբ վարչապետն ասում է, որ Գագիկ Ծառուկյանի կամավորները չեն մեկնել Շուշի, դրա համար ենք Շուշին հանձնում։ Սա լո՞ւրջ է։

- Ես չեմ կարող վարչապետի խոսքերը մեկնաբանեմ, ես ասում եմ, որ վարչապետը տալիս է պարզաբանումներ։

- Հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել, պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ, ինչպես իրենք են ասում, «ծախել» է Արցախը, ԲՀԿ-ն էլ վարչապետին անվստահություն հանձնելու օրակարգով արտահերթ նիստ է նախաձեռնել։ Կմասնակցե՞ք, կմիանա՞ք այդ նախաձեռնությանը, թե՞ դուք էլ եք համաձայն ստորագրվածին։

- Աղջիկ ջան, դուք չգիտեք, թե ոնց են արտահերթ նիստ հրավիրում, է՞դ էլ բացատրեմ, թող հրավիրեն, կորոշենք՝ մասնակցել, թե ոչ, եթե, իհարկե, առողջականս թույլ տա։

- Ես գիտեմ, հարցս էլ դա է՝ դուք կմասնակցե՞ք գործընթացին, թե՞ ոչ։

- Թող նիստ լինի, կխոսենք։

- Դուք համաձա՞յն եք ստորագրված հայտարարությանը, թե՞ Ձեզ համար անսպասելի էր։

- Ի՞նչ է նշանակում՝ անսպասելի։

- Հա, օրինակ՝ սպասելի՞ էր, որ հայկական հողեր էլ ենք տալու Ադրբեջանին։

-․․․Ես չեմ կարող խոսել այդ թեմայով։

- Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ խորհրդակցե՞լ է, որ նման բան է պատրաստվում ստորագրել։ Դուք համաձայնություն տվե՞լ եք։

- Ես գլխավոր շտաբի պետը չեմ, որ վարչապետն իր քայլերն իմ հետ համաձայնեցնի։

- Դուք իր թիմն եք, խորհրդարանական պետության պատգամավոր, դուք եք իրեն վարչապետ ընտրել։

- Հիմա էլ եթե սխալ բան անի, կհանենք։

- Դուք կարծում եք, որ սխալ բան չի՞ արել Նիկոլ Փաշինյանը։

- Ես չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը սխալ բան է արել։

- Այսինքն՝ Արցախի 70 տոկոսը հանձնելը, Գորիսից հատված տալը սխալ չէ՞։

- Աղջիկ ջան, ես վատառողջ եմ, ի՞նչ եք ուզում ինձանից։

- Դուք կարծում եք, որ փողոց դուրս եկածները Ձեզնից լա՞վ առողջական ու հոգեկան վիճակում են, մարդիկ պահանջ ունեն ձեզնից, խոսեք, բացատրեք՝ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ։

- Երբ իմ խոսելու ժամանակը գա, ես կխոսեմ, բա ի՞նչ պիտի անեմ, հո չե՞մ փախչելու իրականությունից։

- Մարդիկ ձեր հրաժարականն են պահանջում, ասեք, որ հրաժարական չեք տալու ու ճիշտ եք արել։

- Ասողն ասում է, ով պետք է, ասում է։

- Մեր երկրում մի հոգի՞ է ասողը։

- Շտաբի պետն էլ է ասել։

- Իսկ Դուք ի՞նչ եք ասում որպես պատգամավոր։

- Ես հլը մտածում եմ։

«Հրապարակ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>