Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտվել է ազատազրկման
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը իր դեմ հարուցված քրգործերից մեկով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Ստամբուլի դատարանը Յուքսեքդաղին մեղադրել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեջ»:
Աղբյուր նշում է, որ HDP-ի համանախագահի դեմ բացվել է ևս մի քանի դատական գործ: Մասնավորապես առաջադրված է «Հանրահավաքների, ցույցերի, երթերի կանոնները խախտելու», «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» մեղադրանքներ: Նշյալ մեղադրանքների ապացուցման դեպքում ՝Յուքսեքդաղին սպառնում է 30-83 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Վանից առաջադրված Յուքսեքդաղը 2017թ. փետրվարի 21-ին զրկվել էր պատգամավորական մանդատից:
Աղբյուր` Ermenihaber.am