Վրաստանի նոր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի
Վրաստանի նորընտիր խորհրդարանի 150 պատգամավորների թվում են Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:
Սամվել Մանուկյանն Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքից ընտրողների ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել է թվով 8 մրցակիցներին: Իսկ Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանի պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով, նա 37-րդ համարն էր:
Համամասնական կարգի համաձայն, պատգամավորական առոթները բաժանվել են հետևյալ կուսակցությունների միջև.
«Վրացական երազանք»՝ 61 պատգամավոր,
«Միասնական ազգային շարժում»՝ 35 պատգամավոր,
«Եվրոպական Վրաստան»՝ 5 պատգամավոր,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4 պատգամավոր,
«Լելոն Վրաստանի համար»՝ 4 պատգամավոր,
«Հայրենասերների դաշինք»՝ 4 պատգամավոր,
«Գիրչի»՝ 4 պատգամավոր,
«Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ»՝ 2 պատգամավոր,
«Լեյբորիստական կուսակցւոթյուն»՝ 1 պատգամավոր:
Zham.am