Ղրիմի թաթարները Էրդողանին խորհուրդ են տվել ուսումնասիրել պատմությունը
Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը ափսոսանք է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմության վերաբերյալ գիտելիքների հետ:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդն ասել էր, որ Ղրիմը ոչ ռուսական է, ոչ ուկրաինական, այլ, իհարկե, թուրքական է. գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանը Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից 1783 թվականին, ուստի թերակղզին «պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային»,-ասել է Էրդողանը իր հարցազրույցներից մեկում:
Ի պատասխան անթաքույց թուրքական «նեոսուլթանի»՝ Ումերովը նշել է.
«Ես չէի ցանկանա հավատալ, որ Էրդողանը թույլ պատմություն գիտի ... Եթե Թուրքիայի առաջնորդը մոռացել է այս փաստերը, ապա թող թարմացնի իր գիտելիքները: Եվ որ ամենակարևորն է, դուք պետք է սովորեք ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա այսօր. 2014 թ.-ին ղրիմցիները հանրաքվեի ժամանակ հերթական անգամ ընտրել են Ռուսաստանի ճանապարհը»:
Նա նաև հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն Ուկրաինայի իշխանությունները այս հարցում:
Աղբյուրը՝ yerkir.am