Լարսի ճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: