Երեք համանախագահի մոտ էլ օրակարգում մեկ հարց է. ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի. ԱԳ փոխնախարար
Շատ կարևոր է, որ առ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որովհետև հրադադարի երկրորոդ փորձը փորձում էր առաջ տանել հենց ֆրանսիական կողմը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հիմա ամերիկյան կողմի միանալն է կարևոր: Տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի: Չլինի այնպես, որ անընդհատ այսինչ ժամից հրադադար հայտարարվի, հետո այն խախտվի»,-ասաց բանախոսը:
Շավարշ Քոչարյանը շեշտեց՝ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, և այդ մանդատը կայանում է կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն:
Երկրորդ մանդատը, նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է:
Աղբյուր՝ Aysor.am