Թուրքական նռան խմբաքանակների ներմուծումը ՌԴ արգելվել է
Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ժամանած երկու խմբաքանակ նռան ստուգման ժամանակ Россельхознадзор-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները դրանցում կարանտինի կենդանի օբյեկտ են գտել՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.))։
Մրգի երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21 808 տոննա է:
Այդ օբյեկտի առկայությունը նռան խմբաքանակում հաստատվել է Նովոռոսիյսկի մասնաճյուղի կարանտինային բուսասանիտարական վիճակի վերաբերյալ եզրակացություններով:
Նռան խմբաքանակն արգելվել է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք: