ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին

Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի. իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

-Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ մարտեր են, ի՞նչ է այնտեղ կատարվում, ո՞վ է տվել կրակի հրամանը։

Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կրակի հրաման տվողը միանշանակ Ադրբեջանն է։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավիճակի էսկալացիայից ոչինչ չէին շահում։ Չկա որևէ տեսական կամ գործնական ձեռքբերում, որ հայկական կողմը կարող էր ստանալ իրավիճակը սրելու արդյունքում։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման իր պատրաստակամության մասին, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն երկու տասնամյակից ավելի ընթանում է։

Մինչդեռ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ոչ մի կերպ չի հրաժարվել, շարունակում է մերժել փոխզիջումների հնարավորությունը, մշտապես հանդես է գալիս ուժի կիրառման դիրքերից և բազմիցս հայտարարել է, որ զենքի ուժով փոխելու է ստատուս-քվոն։

Եվ չնայած հանգամանքին, որ բազմիցս հնչեցրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և գրեթե ողջ միջազգային հանրությունը, այն է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Ադրբեջանն, օգտվելով տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից, անցել է իր բազմամյա սպառնալիքների իրականացմանը՝ իր մաքսիմալիստական ծրագրերը զենքի ուժով իրագործելու նպատակով։

-Դուք նշում եք, որ Ադրբեջանը դժգոհ էր բանակցություններից, բայց, ըստ էության, երկու տարի է՝ բանակցություններ չեն ընթանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել այդ մասին՝ միաժամանակ հակասական հայտարարություններ անելով մեկ այն մասին, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան», մեկ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ էության, Հայաստանն է եղել բանակցությունները փակուղի մտցնողը։

-Կարծում եմ՝ հիմա պատեհ պահը չէ փնտրելու բանակցային գործընթացի ձախողման մեղավորներին։ Հայաստանն այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։ Կրկնում եմ՝ բանակցությունների տապալումը ոչ մի կերպ չէր բխում հայկական երկու պետությունների շահերից։ Այս պահին բոլորիս պարտքն է անել հնարավոր առավելագույնը էսկալացիան րոպե առաջ դադարեցնելու համար։ Երբ անցում է կատարվում զենքին, բանակցություններին տեղ չի մնում այլևս և ճանապարհ է բացվում դեպի մարդկային անմեղ կյանքերի կորուստ։ Պետք է կանգնեցնել արյունահեղությունը։

-Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը և ի՞նչ պետք է անել արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանի ծրագրերում որևէ նորություն չկա։ Իլհամ Ալիևը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Լեռնային Ղարաբաղն ու ամբողջությամբ բռնակցել Ադրբեջանին։ Այս պատերազմի իրական նորությունը Թուրքիայի անմիջական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի ցեղասպան ծրագրին։ Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի։ Նման պայմաններում, միակ բանը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են անել, դա սեփական բնակչության ապրելու իրավունքը և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար պայքարելն է։

Եվ չնայած ռազմա-տեխնիկական գերազանցությանը, չնայած Թուրքիայի աննախադեպ քաղաքական, նյութական ու տեխնիկական աջակցությանը, հայկական կողմն առայժմ ի վիճակի է կանխել ագրեսորներին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական բանակը միասին հիանալի տիրապետում են մարտավարությանը հակամարտության ընթացքում:

Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, այս իրավիճակը կստիպի Բաքվին մեկ քայլ ետ կատարել և հասկանալ, որ խնդիրը չի կարող լուծվել զենքի ուժով։ Բայց եթե ցանկանում ենք օր առաջ կանխել արյունահեղությունը ու նվազեցնել կորուստները, մարդկային ողբերգությունը, գործին պետք է առավել վստահ միջամտություն ցուցաբերի միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը չպետք է կասկածի հստակորեն մատնանշելու պատասխանատուներին, պետք է խուսափի հերթապահ հայտարարություններից և արդյունավետ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա միջամտություններից, իսկ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>