Թուրքիան և Ռուսաստանը Անկարայում կբանակցեն Իդլիբի հարցով
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանն ու Թուրքիան հերթական բանակցությունները կանցկացնեն Սիրիայի Իդլիբ նահանգի վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայի հյուսիսարևելքում խոշոր օպերացիա էին իրականացրել, որի ընթացքում հարվածներ էին հասցրել ահաբեկչական խմբավորումների հենակետերին։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը մարտին պայմանավորվել էին Իդլիբում հաստատել հրադադար ռեժիմ, ինչպես նաև համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել M4 մայրուղու երկայնքով։
Աղբյուր՝ Ermenihaber.am

