Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել
Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք: Ապաքինված պացիենտների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, թիվը չի փոխվել: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2562 է, ապաքինմանը` 1369:
Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: