Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին չի հետաքրքրում

Անշարժ գույքի շուկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող ոլորտներից է: Աշխուժությունն այդ շուկայում միանշանակ ընդգծում է տնտեսության կենսունակությունը: Իսկ շուկայում օտարերկրյա կապիտալի աշխույժ ներկայությունը տվյալ երկրի տնտեսության կայուն առաջընթացի ամենահաստատ ապացույց-չափանիշն է: Զուտ այս իմաստով հետաքրքիր է դիտարկել օտարերկրացի գնորդների վարքագիծը մեր անշարժ գույքի շուկայում:

Նախ ասենք՝ պաշտոնական վիճակագրությունն անշարժ գույքի շուկան ներկայացնում է ամսական կտրվածքով: Այսինքն կարելի է դիտարկել, թե յուրաքանչյուր ամիս օտարերկրացիները քանի գույք են գնել, կամ վաճառել: Ուստի կարելի է համոզվել, որ այս տարի էլ պահպանվում է 2018-ից ձևավորված «ավանդույթը», որի համաձայն օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են նախկինում գնած անշարժ գույքը, քան նորը գնում:

Այս «ավանդույթ» ասվածը պահպանվել է բոլոր ամիսներին: Բայց հուլիս ամսին առաջին անգամ գնած ու վաճառած համամասնությունը խախտեց 50 տոկոսի սահմանագիծը: Առաջին անգամ կրկնակիից ավելի գույք վաճառվեց, քան գնվեց: Առաջին յոթ ամիսների ընդհանուր պատկերը դեռ զիջում է այդ համամասնությանը: Օտարերկրացիները 2020թ․ հունվար-հուլիսին գնել են 763 անշարժ գույք և վաճառել նախկինում գնած 1 272 գույք: Օտարերկրացիների հետ կատարված գործարքներում միայն 3-3.5 տոկոսն է, որ երկու կողմն էլ՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրացիներ են: Օտարերկրացիներին հիմնականում հետաքրքրել (հիմա էլ մասամբ հետաքրքրում) են բնակարանները՝ բազմաբնակարանային շենքերում, առանձնատները և հողը: Այս տարի նրանք գնել են 321 բնակարան, վաճառել՝ 536-ը: Բնակելի առանձնատներ գնել են 165 հատ, վաճառել՝ 268-ը: Նույն համամասնությունն է նաև հողի շուկայում: Օտարերկրացիները գնել են 151 հող-հողակտոր, վաճառել՝ 378: Ասենք, որ այս թվի մեջ ներառվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գնում-վաճառքը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մեր գյուղատնտեսության ոլորտում նրանց ներգրավվածության ծրագրերը ևս կրճատվում են:

Մեր աշխարհասփյուռ ազգ լինելու պարագային բարդ չէ ենթադրելը, որ անշարժ գույքի շուկայում գործարք կատարող «օտարերկրյա քաղաքացիների» նկատելի հատվածը մեր հայրենակիցներ են: Սա պարզ է դառնում, երբ դիտարկում ես, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը: Բնականաբար, ամենամեծ քանակով գործարքներ (թե՛ գնում, թե՛ վաճառք) կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Նրանց մասնակցությամբ այս տարի գրանցվել է գնման 502 գործարք: Իսկ վաճառքի գործարքների թիվն ավելի մեծ է՝ 949: Իհարկե, կարելի է ընդգծել, որ ԱՄՆ և Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները մի փոքր ավելի շատ են անշարժ գույք գնել, քան վաճառել: ԱՄՆ քաղաքացիներն, օրինակ, գնել են 80, վաճառել՝ 52 գույք: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների գործարքների վիճակագրությունը «հուշում է» հետևյալ թվերը՝ գնել են 55 գույք, վաճառել՝ 46-ը: Բայց այս թվերն ամենևին էլ համադրելի չեն ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված գործարքների քանակի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Իրանի քաղաքացիների գործարքների ցուցանիշները: Տարօրինակ համընկմամբ Իրանի քաղաքացիները այս տարի գնել են 32 գույք և վաճառել ճիշտ նույն քանակի գույք: Ասենք, որ այլ պետությունների քաղաքացիներ համարյա չկան: Մի քանի տասնյակ գործարք կատարել են ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները: Իսկ «Այլ պետությունների քաղաքացիներ» անվամբ հաշվառման պարագային խոսքն ավելի փոքր թվերի մասին է:

Փոքր թվերից խոսելիս տեղին է ավելացնել, որ մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին լայն իմաստով չի հետաքրքրում: Հուլիս ամսին գրանցված գործարքների միայն 1.8 տոկոսն է կատարվել նրանց մասնակցությամբ: Այնպես, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին մեր անշարժ գույքի շուկա հրավիրելու կոչերն արձագանք չունեցան:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>