Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք, ևս 6 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1729 դեպք, վարակվածներից 1321-ն առողջացել է, 19-ը` մահացել:
5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 27 497 147 է, մահացել է 896 955 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: