Մարդն իր խոսքի մեջ դրսևորում է իր հոգու բովանդակությունը
Մարդը իր խոսքի մէջ դրսեվորում է իր հոգու բովանդակությունը.
Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը:
Երբ որ դա գործածվում է որպէս քող մտածումների համար, եթէ դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում քան բարոյականության, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբության եւ սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, դա նշան է բարոյական անկման ու ապականության:
Երբ մի ժողովրդի մեջ - ինչպես մեզանում - որոշ տարրեր ազատորեն ժխտում են ե՛ւ սրբություն, ե՛ւ սկզբունք, ե՛ւ Հայրենիք, առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ մի ժողովրդի մեջ խոսքը ավելի գրգռում է, պառակտում, բաժանում, երբ դա կորցնում է լույսն ու ջերմությունը - դա նշան է, թէ այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած՝ իր խոսքի հետ:
Գարեգին ՆժԴԵՀ
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

