Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք։ Համավարակի սկզբից ի վեր, վարակակիրների թիվը հասել է 1455-ի։ Մեկ օրում առողջացել է վեց պացիենտ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1196 պացիենտ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19 մարդ։ Մահացության նոր դեպքեր չեն գրանցվել։ Կարանտինի ռեժիմում է մնում 5943 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 24,6 միլիոն մարդը։ Մահացությունների թիվը մոտ 836 հազար է, առողջացածներինը՝ մոտ 17,1 միլիոն մարդ։
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ