Թուրքիան ռազմարդյունաբերական ոլորտում նվազեցրել է իր արտաքին կախվածությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Քոնիայում մասնակցել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) ենթակառուցվածքներից մեկի բացման արարողությանը։
Նա ելույթ է ունեցել և հայտարարել է, որ չնայած համավարակին և ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությանը, Թուրքիան գիտատեխնիկական ոլորտում համառորեն շարունակում է առաջ գնալ։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ երկրում գործող և հիմնվող նոր լաբորատորիաներն ու գիտահետազոտական կենտրոնները հետզհետե ապահովում են զինամթերքի արտադրության ոլորտում անհրաժեշտ այն նյութերն ու պահեստամասերը, որոնք արտերկրից ձեռք բերելը խնդրահարույց է։
Ընդհանուր առմամբ, ըստ Էրդողանի, Թուրքիան ներկա պահին ռազմարդյունաբերության ոլորտում հասել է որոշակի հարաբերական անկախության՝ արտաքին շուկայից կախվածությունը 70 տոկոսից իջեցնելով 30 տոկոսի։