Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին
Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է apsny.ge -ն:
«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը: Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան:
Կարդացեք նաեւ՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից և 8 անգամ՝ Ալիևից
Zham.am