Վրաստանի մեծամասնական պատգամավորության թեկնածուներն այսօրվանից հրաժարական կտան քաղաքական կուսակցություններից
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունների մասնակից մեծամասնական պատգամավորության թեկնածուները քաղաքական կուսակցություններից հրաժարական կտան օգոստոսի մեկից, հայտնում է 1tv.ge-ն։
Օգոստոսի մեկից հրաժարական են տալու մեծամասնական պատգամավորի թեկնածու անվանված Կախեթիի, Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի պետական լիազորները և Թբիլիսիի մունիցիպալիտետի Վակեի շրջանի գամգեբելին:
Բացի այդ, օրեր առաջ հրաժարական է տվել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Ալեքսանդրե Մոծերելիան: Նա առաջադրված է Աբաշա-Մարտվիլի-Ծալենջիխա-Չխորոծղու ընտրատարածքի մեծամասնական թեկնածու:
Կուսակցության կողմից տարածած տեղեկության համաձայն, ինչ վերաբերում է պատգամավորի թեկնածու առաջադրված վարչական պաշտոնատար այլ անձանց, նրանք հրաժարական կտան ընտրական քարոզարշավի մեկնարկից հետո: