Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ի՞նչ սցենարով կզարգանա Տավուշյան սրացումը․ սկսվել է հակամարտող կողմերի նոր դիրքավորումը

Տավուշյան սրացումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր փուլ է մտցնում։ Վերջին օրերին ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ՝ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնպես էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանին կիսատ կարգավորում հետաքրքիր չէ, այն պետք է լիովին ձեռնտու լինի ադրբեջանական կողմին։ Նույն առիթի շրջանակում նա խոսել է ադրբեջանաթուրքական հարաբերությունների ամրության և Թուրքիայի նկատմամբ իր «սիրո» մասին։

Բացի Ղարաբաղյան թեզեր առաջ քաշելուց, Ալիևը խոսել է, ինչպես մի շարք վերլուծաբաններ են կարծում, գլխավորից՝ ներքաղաքական իրավիճակից, որով էլ, շատ վերլուծաբանների գնահատմամբ, պայմանավորված է Ադրբեջանի նախագահի պահվածքը հայ-ադրբեջանական սահմանին։ Ալիևը մեղադրել է ընդդիմությանը հեղաշրջման փորձի մեջ։

Նա, մասնավորապես, «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը դարձյալ անվանել է «կեղտոտ տարրեր» ու «սադրիչներ»:

Նա հայտարարել է, որ այդ կուսակցության անդամները փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավերել այն: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք գործիչներ և փորձագետներ լիովին բացառում են ընդդիմության նման դերակատարումն այդ հավաքների օրերին և դա բացատրում են միմիայն ժողովրդական տրամադրություններով։

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետը ՀՀ դիրքորոշումը սահմանի լարվածության և խաղաղ գործընթացի վերաբերյալ ներկայացրեց 7 կետով՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի ամրապնդում, Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղան, հակահայկական հռետորաբանության դադարեցում։

«Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:

«Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, և թե՛ շփման գծում»,- ասաց Փաշինյանը։

Եվ որպես յոթերորդ կետ՝ նշվեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ Տարասովի՝ համաձայնելով ընթանալ ադրբեջանական ծրագրով, Անդրկովկասում Թուրքիան կստանա իր թվով 4-րդ և 5-րդ արտաքին քաղաքական խնդիրը, որոնցից երեքը պատերազմական են՝ Լիբիան, Սիրիան և Իրաքը։

«Սկզբունքորեն դա հնարավոր է, շատ փորձագետներ են խոսում այն մասին, որ դրանք կարող են զուգահեռաբար շարունակվել, և որին զուգահեռ էլ՝ Ռուսաստանի հետ երկխոսություն տեղի կունենա, բայց թուրքական հետաքրքրություն չեմ տեսնում, և Ադրբեջանն այս դեպքում փորձում է շարունակել դիրքավորվել այս երկու պետությունների և շահերի միջև, թե ինչպես կստացվի, այս պահին շատ անորոշ է։ Ռուսաստանն այս ողջ գործընթացում դիրքավորվել է՝ որպես զուտ միջնորդ, պահպանելով փոքր ինչ հեռավորություն իրավիճակից, սակայն իրականացնելով ջանքեր, որպեսզի թեժ փուլը սահմանին հաղթահարվի։

Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը չունի Թուրքիայի հետաքրքրությունը, չունի աջակցություն Արևմուտքից, քանի որ Արևմուտքի հակաթուրքական տրամադրությունները տարածվում են նաև Ադրբեջանի նկատմամբ, Ռուսաստանը պահպանում է հավասարակշռված կեցվածք, այս պայմաններում Բաքվի համար բարդ է պատերազմ սկսելը, սակայն նման ընթացքով զարգացումներ հնարավոր են։ Մենք տեսնում ենք, որ եղավ սրացում, բայց այն չշարունակվեց պատերազմական սցենարով, ինչու, որովհետև Բաքուն տեսնում է, որ այդ քայլերը չեն արտոնվում և հետաքրքրում ավելի մեծ տերություններին»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով՝ Թուրքիան, ելնելով իր արտաքին քաղաքական խնդիրներից, փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը Մոսկվայի հետ հարաբերություններում, նվազեցնելով կախվածությունն էներգետիկ ոլորտում, չնայած կատարված մեծ ներդրումներին։ Սակայն վերլուծաբանը չի կարծում, որ դա կունենա ազդեցություն նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, քանի որ միջամտությունն այս տարածաշրջանի հակամարտությանը Թուրքիային քաղաքականապես հարկավոր չէ։

Ստանիսլավ Տարասովը դժվար է պատկերացնում տավուշյան սրացումից հետո ծավալվելիք բանակցային գործընթացը, քանի որ և պաշտոնական Երևանը, և Բաքուն իրենց տեսլականներն են ներկայացրել բանակցային ձևաչափի, բովանդակության և կարգավորման տեսլականների վերաբերյալ, որոնք, ինչպես տեսնում ենք, որևէ ընդհանրություն չունեն, և դեռ պարզ չէ, թե միջնորդներից որ երկիրն է միավորելու կողմերի պահանջները և ձևավորելու ընդհանուր օրակարգ։

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ վերջին օրերի զարգացումները հաստատեցին իր ավելի վաղ արած պնդումը, որ սա լոկալ բռնկում է և այդպիսին էլ մնալու է։ «Ուշագրավը, իհարկե, թուրքական միջամտության ավելի ակտիվ շահարկումն էր։ Այս պահին, դեռևս առանց արդյունքների, սակայն կա միտում՝ դրանում ներգրավված երկրների թիվն ավելացնել։ Այս պահին, կարծում եմ՝ այդ ջանքերը տապալվում են, քանի որ դա որևէ մեկին պետք չէ։ Անձամբ Ռուսաստանի համար այսօր թե հայ-ռուսական հարաբերությւոնները, թե Ղարաբաղյան հակամարտությունն առաջնային խնդիր չեն, նույնը նաև Թուրքիայի համար, արդեն իսկ առկա խնդիրներն անհաղթահարելի են թվում և բարդացրել են ռուս-թուրքական հարաբերությունների բնականոն ընթացքը։ Եվ կարծում եմ՝ խուսափողական կեցվածք կա։ Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ կողմերը պատրաստ չեն պատերազմի, այդ թվում՝ Ադրբեջանը, որն ավելի հաճախ է խոսում պատերազմի մասին, սակայն, բնականաբար, բանակցային գործընթացը բարդանալու է, քանի որ Ադրբեջանն ունի ներքին խնդիրներ, չբավարարված ակնկալիքներ, և սրանք պատճառներ են, որոնք արմատականացրել են մոտեցումները»,- ասաց նա։

Աղբյուր՝ 168.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>