Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
25
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը Ո՞ւր է գնում Երևանի 125 միլիարդանոց բյուջեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ․ Դմիտրի Կուլեբա Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) Տեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու... Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Մինչ բժիշկները «սպասում» էին փաստաթղթերին, անօգնական քաղաքացին մահացել է ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների համար բանակցությունների ամենահարմար պայմանները կստեղծի․ Զախարովա Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Ավետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված Ավանում (տեսանյութ) Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու ուշագնաց վիճակում տեղափոխվել հիվանդանոց Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում Մրցույթի արդյունքները կանխորոշված են

Սրբազան շարժումը մաշեցնում է իշխանական ապարատը, այդ պատճառով էլ Փաշինյանը և ՔՊ-ն ջղաձգումների մեջ են․ Կարեն Քոչարյան

Սրբազան շարժումը հետաքրքրական փուլում է, իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը չէին սպասում նման զարգացումներ։ Եթե վեց տարի շարունակ օրակարգը թելադրում էր Փաշինյանը, հիմա նա է գնում Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի հետևից, ավելին՝ չի էլ հասցնում։ Վերջին մի քանի օրերի գործողությունները, իշխանության տարբեր ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ֆեյքերի հիստերիկ ռեակցիաներն այդ մասին են վկայում։ Փաշինյանի համար սա չափազանց վտանգավոր է, նա սովոր չէ դրան և այդ պատճառով՝ սարսափելի անհարմարության մեջ է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Փաշինյանի բեմադրած տեսարաններն այլևս չեն աշխատում։ 2018-ին Նիկոլի ձեռքի արյունը, երբ դեռևս անգամ իշխանության չէր, կամ հեծանվով ման գալը բեմադրված էին։ Այլ հարց է, թե դա որքանով է աշխատում։ Հիմա այդ բեմադրությունները չեն աշխատում, և իշխանության համար ամենախնդրահարույցը դա է։ Ի տարբերություն մնացած բոլոր շարժումների՝ այս շարժման թեմայով իշխանական թևի հիստերիկ արձագանքները, թե իբր այն մարել է, վկայում են, որ նրանք չեն կարողանում հասկանալ գործընթացները։ Եթե մինչև հիմա բոլոր գործընթացները նրանց համար հասկանալի էին, այս մեկն անհասկանալի է։ Նրանք չեն կարողանում գտնել՝ շարժումը որտեղից ուր է գնում։ Այդ պատճառով էլ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը հայտնի ելույթն է ունենում, հետո փորձում է արդարանալ, ՔՊ խմբակցության քարտուղարը պնդում է, թե դա իրենց տեսակետը չէ, և այլն»,- ասաց հանրային գործիչը:

«Իշխանության ներսում առկա շարժումները վկայում են, որ իրենց համար անհասկանալի և անկառավարելի է այս գործընթացը։ Չեն կարողանում այն կառավարելի դարձնել, և դրանից ջղաձգվում են։ Իշխանական որևէ թեզ չի աշխատում, և նրանց խուճապն ու հիստերիան գալիս է հենց դրանից։ Այն ամենը, ինչ աշխատել է վեց տարի, հիմա չի աշխատում։ Այս շարժման յուրահատկությունն այն է, որ այն մաշեցնում է պետական ապարատը և իշխանական ռեսուրսները։ Մաշվում են ոստիկանությունը՝ տեղական ոստիկանապետերով, ԱԳՆ-ն՝ իր նախարարով և փոխնախարարներով։ ՔՊ խմբակցությունում ջղաձգումները նկատելի են, մեծ մասը ձգտում է չերևալ, ինչպես ցանկացած վտանգի դեպքում, երբ հետ են քաշվում՝ ասպարեզը թողնելով առավել ագրեսիվներին։ Այս անգամ, սակայն, կարծես անգամ նրանք չկան»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հանրային գործչի պնդմամբ՝ ներկայումս համբերության պայքար է ընթանում, և գոնե մինչև այս պահն այդ պայքարում հաղթում է Սրբազան շարժումը. «Նախորդ ընդդիմադիր ալիքներն իշխանությունը մաշեցրել է՝ դրանք արհամարհելով, այդ թեմայով չխոսելով, չտաքացնելով։ Հիմա ամեն ինչ հակառակն է՝ շարժումն է արհամարհում սրանց։ Ոստիկանությունը փորձում է գնալ բանակցությունների։ Ճիշտ է, ՆԳ նախարարն այդպես էլ չհանդիպեց ցուցարարներին, բայց նրա փոխարեն՝ ով ասես՝ չեկավ։ Նույնը եղավ ԱԳՆ-ի շենքի դիմաց։ Դժվար է ասել՝ սա որքան կտևի, և անձրևները կամ շոգը որքան կխանգարեն։ Անձրևները չկարողացան խանգարել։ Այսքան անձրևաշատ մայիս Երևանում երբևիցե չէր եղել։ Այլ ժամանակ կհեգնեին, կասեին՝ անձրևի տակ չեք պայքարում, և այլն։ Անձրևները չխանգարեցին, տեսնենք՝ շոգը կխանգարի՞, թե՞ ոչ»:

«Սա ոստիկանություն չէ, այլ ֆաշիստական գեստապո։ Ոստիկանությունը բարեփոխվել է ԱՄՆ հարկատուների փողերով, հետևաբար՝ պետք է դիմել ԱՄՆ դեսպանությանը և ցույց տալ ոստիկանական վայրագությունները։ Բարեփոխված գեստապոն ի ցույց է դնում իր ամբողջ պերճանքն ու թշվառությունը։ Միգուցե դեսպանատներում մարդիկ չեն տեսնում այդ ամենը, պետք է դա ցույց տալ նրանց։ Նույնը պետք է անել նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հետ»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan