Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
6
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում

«Մարդու իրավունքների պաշտպանին կառաջարկեի՝ որպես անկախ, չեզոք մարմին, նախաձեռնել խաղաղ հավաքների արգելքի հետ կապված հանրային քննարկում». Ավետիք Իշխանյան

168.am-ի զրուցակիցը Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:

– Արդեն 5-րդ ամիսն է՝ երկարաձգվում է Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը, ինչի արդյունքում մարդիկ զրկված են խաղաղ հավաքներ իրականացնելու իրենց սահմանադրական իրավունքից: Մտահոգիչ չէ՞ սա արդյոք:

– Իսկապես, 4 ամսից ավելի է, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, և, փաստորեն, դրա միակ սահմանափակումը խաղաղ հավաքներն են, որը, ըստ իս, որևէ տրամաբանության չի ենթարկվում, քանի որ Երևանի մարդաշատ փողոցները լիքն են՝ Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա, Օպերա, Կասկադ: Նշված վայրերում բավականին շատ ժողովուրդ կա, և եթե հեռվից նկարես ու ասես, որ սա հանրահավաք է, ոչ ոք չի էլ կասկածի: Առանձնապես որևէ տարբերություն չի լինի: Այսինքն՝ այս տեսակետից խաղաղ հավաքների արգելքը, ենթադրում եմ, զուտ քաղաքական որոշում է և որևէ քննություն չի բռնում: Ավելին ասեմ, այս համավարակով պայմանավորված՝ միջազգային մի շարք կառույցներ, հատկապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի՝ միավորումների և խաղաղ հավաքների պատասխանատուն հրապարակային հայտարարել է բոլոր երկրներին, որ արտակարգ դրությունը չի կարող վերջնականապես սահմանափակել խաղաղ հավաքների ազատությունը: Բացի դրանից, եթե մենք դիտարկենք նաև այլ երկրների օրինակը, որտեղ նույնպես սահմանափակումներ են մտցվել, այդ երկրներում մարդիկ, տարբեր սոցիալական խմբեր հանգիստ դուրս են գալիս բողոքի, և դա շատ բնական է:

Խաղաղ հավաքների հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդկանց սոցիալական, քաղաքական այն խմբերը, որոնք չունեն ներկայացուցիչներ պետական մարմիններում, մասնավորապես՝ Խորհրդարանում, իրավունք ունեն իրենց ձայնը տեղ հասցնել և բողոքել: Այսօր Հայաստանի Խորհրդարանում դոմինանտը մեկ քաղաքական ուժ է, և 2 այլ քաղաքական ուժեր են ներկայացված, բայց բազմաթիվ այլ քաղաքական ուժեր ներկայացված չեն Խորհրդարանում: Եթե դրան գումարենք նաև այն, որ երկրի առջև ծառացած սոցիալական այս վիճակի հետ կապված՝ նաև աշխատանքային իրավունքի հետ կապված խնդիրներ կան, ստացվում է, որ, փաստորեն, այս մարդիկ զրկված են իրենց ձայնը տեղ հասցնելուց: Խաղաղ հավաքների սկզբունքներից մեկն այն է, որ երկուսից ավելի մարդիկ պիտի լինեն հավաքի մասնակիցները: Իսկ մեզ մոտ նույնիսկ անհատներին են բերման ենթարկում: Նույնիսկ, եթե արտակարգ դրության ժամանակ արգելված են հավաքները, պետք է գործի հավաքների կարևորագույն սկզբունքը. եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունն իրավունք չունի միջամտել, հետագայում՝ խաղաղ հավաքն ավարտվելուց հետո, կարող է վարչական վարույթ իրականացնել: Այս տեսակետից, ես կարծում եմ, Հայաստանի իշխանություններն այնքան խելամտություն պիտի ունենան, որ այդ արգելքը հանեն՝ իհարկե, որոշակի պայմանների ապահովմամբ՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորության պահպանում և այլն:

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի: Մտավախություն ունե՞ք, որ կարող են արտակարգ դրությունը հանել, բայց որևէ այլ մեխանիզմ գտնեն խաղաղ հավաքներն արգելելու:

– Այդ կասկածը կա, ինչը կլինի լրիվ հակաօրինական: Առայժմ այսպիսին է վիճակը: Եթե մենք վերցնենք մի քանի հավաքների մեր դիտարկումները, մասնավորապես, ԲՀԿ-ի հավաքը, ապա այստեղ ոստիկանության պահվածքը, իմ պատկերացմամբ՝ շատ ավելի էր խորացնում հնարավոր վարակի ռիսկը, քան, եթե նրանք չմիջամտեին: Սա շատ կարևոր հարց է, և ցավոք, սրտի, համավարակի պայմաններում կարծես հանրային քննարկում չկա, և ցանկալի կլիներ, որ այս հարցը դառնար հանրային քննարկման առարկա:

– Ո՞վ պետք է կազմակերպի հանրային քննարկում: Հանրային խորհուրդը կարծես թե նման քննարկում Խորհրդի ներսում արել էր, և նույնիսկ առաջարկներով էին հանդես եկել, թեպետ կարծես թե ոչ մի արձագանք չկա:

– Եթե չեմ սխալվում, Հանրային խորհուրդը նույնիսկ առաջարկել էր թույլատրել մինչև 30 հոգանոց հավաքները, բայց, այո, որևէ արձագանք չկա: Ես կարծում եմ, որ այս տեսակետից բավականին մեծ աշխատանք է արել այդ հավաքների ժամանակ բերման ենթարկվածների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, երբ նրանց աշխատակիցները բոլոր բերման ենթարկվածների հետևից գնացել են ոստիկանական տարբեր բաժանմունքներ, և բավականին մեծ նյութ կա դրա հետ կապված: Օգտվելով առիթից՝ ես կառաջարկեի Մարդու իրավունքների պաշտպանին՝ որպես անկախ, չեզոք մարմին, և իր կարծիքն ասել այս կապակցությամբ և, թերևս, նաև նախաձեռնել հանրային քննարկում խաղաղ հավաքների արգելքի հետ կապված:

– Հավաքների ազատության արգելքը, ենթադրվում է, որ պետք է բոլորին վերաբերի: Բայց մենք տեսանք, որ մի դեպքում իշխանություններին քննադատող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին միայնակ, լուռ ակցիա իրականացնելու համար բերման ենթարկեցին, իսկ օրինակ, Բաղրամյան 26-ի մոտ բազմամարդ ակցիա իրականացնող ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին որևէ ոստիկան անգամ չմոտեցավ, այնինչ լուսանկարներում էլ երևում է, որ շատ դեպքերում չէր պահպանվում հավաքի մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Կիրառվող այս կրկնակի ստանդարտներն ինչո՞վ կբացատրեք:

– Նախ՝ մի փոքր ուղղում: Ես չեմ համարում, որ կա անկախ պատգամավոր հասկացություն, որովհետև ես չեմ համարում, որ ձեր նշած անձը անկախ մարդ է: Այլ խնդիր է, որ կարգավիճակով որևէ խմբակցության մեջ չի մտնում: Ձեր ասած օրինակը նաև ցույց է տալիս, մի կողմից՝ այդ արգելքի անհեթեթությունը, և մյուս կողմից՝ որպես այդ անհեթեթության շարունակություն, նույն օրենքի ընտրովի կիրառումը: Այստեղից կարելի է ենթադրել, որ նախագահական նստավայրի մոտ իրականացված ակցիան ձեռնտու էր իշխանություններին, և նույնիսկ չեմ բացառում, որ խրախուսվում էր, ու կազմակերպված էր հենց իշխանությունների կողմից, որովհետև նույնիսկ ցրվելու որևէ զգուշացում չեղավ ոստիկանության կողմից: Նախորդ իշխանություններից մեր հասարակության ամենամեծ դժգոհություններից մեկը եղել է օրենքի ընտրովի կիրառումը: Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ տարբերություն մտածողության մեջ: Մտածողությո՞ւն է փոխվել նոր իշխանությունների մեջ: Չի փոխվել…

– Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ՝ արտասահմանյան բժիշկների կողմից։ Ի՞նչ կհետևի սրան, կկատարի՞ արդյոք ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռը:

– Պարտավոր է հետևել ՄԻԵԴ վճռին: Ի վերջո, եթե չհետևի, պետք է հրաժարվի նաև Եվրոպայի խորհրդի՝ իր անդամակցությունից, քանի որ Եվրոպական դատարանի որոշումներն անդամ-պետությունների համար պարտադիր են կատարման համար: Ես ՄԻԵԴ վճիռը չեմ կարդացել, կարդացել եմ միայն, որ պարտավորեցրել են տեղափոխել Գագիկ Խաչատրյանին քաղաքացիական հիվանդանոց: Ես չգիտեմ՝ ՄԻԵԴ վճռի մեջ գրվա՞ծ է, թե՞ ոչ, բայց ես կարծում եմ, որ այստեղ 3-րդ հոդվածի խախտում կա՝ վատ վերաբերմունքի մասով, և կյանքի իրավունքի խախտման սպառնալիք՝ 2-րդ հոդված: Այնպես որ, պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռը: Ես շատ եմ ցավում, որ սա, փաստորեն, առնվազն 2-րդ դեպքն է Սամվել Մայրապետյանից հետո, երբ ՄԻԵԴ-ի որոշմամբ է մարդու կյանք փրկվում: Ես կուզենայի մեր հանրությանը իրազեկել, որ այստեղ ամենակարևոր խնդիրը մարդու իրավունքներն են, և քանի որ մեր նոր իշխանություններն էլ են սիրում իրենց ներկայացնել՝ որպես մարդու իրավունքների ջատագովներ, պետք է իմանան, որ դրա մասին խոսելիս պետք է մի կողմ դնել անձի նկատմամբ ձեր համակրանքներն ու հակակրանքները: Եվ մարդու իրավունքների տարրական պաշտպանության հանձնառությունը, որ պարտավորվել է իրականացնել ՀՀ-ն, պետք է վերաբերի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից ու քաղաքական համակրանքներից: Ես ցավում եմ, որ նույնիսկ իրենց առաջադեմ հռչակած ու եվրոպական արժեքներին դավանող գործիչները ոչ միայն այս հարցերի շուրջ աղմուկ չեն բարձրացնում, այլև դժգոհում են նման որոշումներից ու կարծես մոռանալով իրենց անգիր արած տեքստերը՝ կողմ են դաժանության ու պատժի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan