Վրաստանում կորոնավիրուսով վարաման երեք նոր դեպք է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, իսկ ավելի վաղ COVID-19-ով վարակված չորս անձ առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից հուլիսի 4-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 946 դեպք:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 մարդ: Վերականգնված հիվանդների ընդհանուր թիվը 825 է, ինչը գրանցված դեպքերի ընդհանուր թվի ավելի քան 87․2 տոկոսն է կազմում: Ներկայումս 106 հոգի շարունակում է բուժումը Վրաստանի կովիդ կենտրոններում:
3 310 մարդ շարունակում է մնալ կարանտինում, իսկ 203-ը շարունակում է բուժումը ստացիոնար հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո:
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ հուլիսի 3-ի դրությամբ երկրում ՊՇՌ-ի միջոցով կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում է անցել ավելի քան 115.8 հազար մարդ: Անցկացված ՊՇՌ թեստերի ընդհանուր քանակը 120.3 հազար է: