Վրաստանում միասնական քննությունները կանցկացվեն առանց դիմակի
Դիտել նաև
Մեկնարկել է ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
Հունվարի 11-ից կմեկնարկեն պետական ավարտական քննությունները 12-րդ դասարանցիների համար
Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները
Սահմանվել են դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները
Հաստատվել է 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
«Ալիք մեդիա»-ն հայտնում է, որ Վրաստանում միասնական ազգային քննությունները կանցկացվեն առանց դիմակի: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի` դիմորդները մինչև քննասենյակի գրասեղանները կգնան պաշտպանիչ դիմակով, սակայն քննությունն սկսվելուց հետո թույլ կտրվի հանել դիմակը, քանի որ սեղանները այլ սեղաններից համապատասխան հեռավորությամբ և պատնեշներով պաշտպանված կլինեն:
Գախարիայի խոսքով՝ պատուհանները բաց կլինեն բոլոր քննական սենյակներում, և եթե սենյակի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը, կթույլատրվի միացնել նաև օդորակիչները: