Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ հունիսի 25-ին, Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»:
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 08:06-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Վրաստանի հարավում՝ պետական սահմանից 2 կմ հեռավորությամբ:
Zham.am