Թեստ չհանձնած զբոսաշրջիկներին կթեստավորեն Վրաստանի օդանավակայանում
Դիտել նաև
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան. Տեսանյութ
Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխանը: Եթե այցելուն չի ուենա PCR թեստի արդյունք, ապա նրան կթեստավորեն օդանավակայանում, փոխանցում է Ալիք Մեդիան։
Հարցին, թե ո՞վ է հոգալու թեստի վճարը՝ զբոսաշրջի՞կը, թե՞ պետությունը, առողջապահության նախարարն ասել է, որ հարցը դեռ ճշտվում է, և որ դա երկրների միջև բանակցությունների արդյունքում պարզ կդառնա։
«Մենք նաև բանակցություններ ենք վարում հյուրանոցների հետ, որպեսզի զբոսաշրջիկների մեծ ներհոսքի դեպքում զբոսաշրջիկներին տեղավորենք հյուրանոցներում և այնտեղ սպասեն PCR թեստի պատասխաններին», — ասել է Տիկարաձեն: