ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Պետություն զավթած իշխանությունը անկարող է ապաքաղաքականացնել դպրոցը. Լևոն Բարսեղյան

Կրթության ոլորտի քաղաքականացվածության մասին հարցերին պատասխանում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը.

— Պարոն Բարսեղյան, Դուք բազմիցս քննադատել եք Հայաստանի կրթական համակարգի քաղաքականացվածությունը, անցած տարիների ընթացքում եղած տեղաշարժերին ի՞նչ գնահատական կտայիք: Իշխանություներն ասում են, որ շարունակ բարեփոխում են կրթական համակարգը:

— Նախ, ես չեմ համարում, թե Հայաստանի կրթական համակարգը իսկապես քաղաքականացված է, ուղղակի վերածված է պետական իշխանության քաղաքական սպասարկուի կամ կցորդի: Այդ համակարգը, պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հսկա մասն ի նկատի ունեմ՝ ոչ թե մասնավորները, որոշ բացառություններով, որոնք հաստատում են տարիներ շարունակ դիտարկվող օրինաչափությունը, իր երեք հարկերով (նախակրթարաններ, դպրոց եւ բուհեր), կրթության ծառայություն մատուցելու հետ մեկտեղ վերածվել են իշխող քաղաքական ուժի սպասարկուի:

Տնօրենները եւ ռեկտորները նշանակվում են կամ ձեւականորեն ընտրվում են պետական մարզային կամ համայնքային իշխանությանը հնազանդ լինելու սկզբունքով, ընտրությունների ժամանակ ծառայություներ մատուցելու, ցուցակներ կազմելու, մանկավարժներին եւ ծնողներին իշխող քաղաքական ուժի թեկնածուների օգտին «աշխատելու», կոլեկտիվն ու աշակերտներին ցույցերի քշելու եւ քվեներ ապահովելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հետաքննությունը ուղղակի խոշոր ապացույցներ ներկայացրեց այս այլասերության: Դպրոցները, որոնք պիտի զբաղվեին անչափահասներին գիտելիքներ տալով եւ քաղաքացի կրթելով, զբաղված էին քաղաքականությամբ: Հայաստանը մեծամեծ վարկեր ու դրամաշնորհներ է ստացել, որպեսզի բարեփոխի կրթական համակարգը, կրթության համակարգը դառնա ժողովրդական կառավարմամբ, դպրոցների ու բուհերի կառավարման խորհուրդներ են ստեղծել, որոնք, սակայն, հիմնականում ձեւական են, դրանց անդամների կեսը կրթության հետ կապ չունեցող մարդիկ են եւ ուղղակի պետական կառավարիչների հրահանգներն են կատարում:

— Իսկ ի՞նչն է խանգարում դպրոցներն ապաքաղաքականացնել:

— Պետական իշխանությունն է խանգարում, ավելի ճիշտ չի կամենում ապաքաղաքականացնել դպրոցները: Ես համոզված եմ, որ կրթական համակարգը ապականելու ուղիղ ճանապարհը դրանք քաղաքականացնելն է, ինչն անում է այս իշխանությունը եւ արել են նախորդները: Մարդը 18-20 տահջ՝ սկսած 3 տարեկանից ոտ դնելով այդ համակարգ, աճեցվում է որպես ընտրիչ, քվեարկիչ» եւ ոչ թե քաղաքացի: Նրանք, ովքեր իրենց ընտանիքով ու շրջապատով մի քիչ ուժեղ իմունային համակարգ ունեն, չեն գերեվարվում, ազատ մնալու շանս են ունենում, բայց դպրոցներում հիմնականում աճում են պետության զավթման ռեժիմի գերիները:

Ես ու մի քանի գործընկերներ, դեռ 6 տարի առաջ՝ հին ընտրական օրենսգիրքը մշակելու ժամանակ, առաջարկել ու բանավիճել ենք իշխանությունների հետ, որ կրթական համակարգի աշխատողներին օրենքով արգելվի լինել ընտրական հանձնաժողովների անդամ եւ նույնիսկ վստահված անձ, որ մանկավարժներն ու վարչական աշխատողները չլինեն կուսակցականներ, որ դպրոցների բուհերի եւ մանկապարտեզների շենքերը չլինեն ընտրատեղամասեր: Եւ իշխանությունը կատաղի կերպով մերժեց ու մերժում է այս գաղափարները, որոնց ընդունումն ու իրականացումը, իսկապես, կլինեին բարեփոխում, այդ համակարգը կմաքրեին կեղծավոր քաղաքականությունից եւ ապականությունից:

Հասարակ բան ասեմ, կրթական հաստատություններում, դահլիճներում, նախասրահներում ու տնօրենների կաբինետներում կախված են երկրի թիվ մեկ պաշտոնյաների նկարները, պաշտոնյան փոխվում է, նկարն էլ է փոխվում, ինչու՞: Ի՞նչ կապ ունեն այս մարդկանց նկարները կրթության համակարգի եւ կրթության որակի հետ, եթե այդ նկարների առկայությունը նպաստում է կրթության որակի աճին, դա նախ պիտի գիտականորեն ապացուցվի, եթե կապացուցվի, գուցե արժե այդ նկարները մեծացնել ու ամենուր կախել, մեկական էլ փոքր տպել՝ թող աշակերներն ու ուսանողները փակցնեն իրենք օրագրերի երեսին ու բոլոր տետրերին: Հազար անգամ խոսել ենք այս մասին: Չեն փոխում, չեն հրաժարվում ընտրիչ արտադրելու այս մեքենայից:

— Լավ, այս իրավիճակի լուծումն ի՞նչ է:

— Քանի իշխանությունն անօրեն է՝ ծագմամբ եւ վարքով, չի կամենալու հրաժարվել կրթական համակարգ կոչվող իր վարչական ռեսուրսից: Չի կամենա ապաքաղաքականացնել ու ապակուսակցականացնել այդ ոլորտը:

Մենք, ի նկատի ունեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2012 թվի ապրիլին մի հետազոտություն էինք արել, զանգել էինք Հայաստանի ամենախոշոր 20 քաղաքների բոլոր բյուջետային հանրակրթական դպրոցների տնօրեններին ու հարցրել՝ արդյո՞ք իրենք՝ տնօրենները կուսակցական են, եթե այո, ապա՝ երբվանի՞ց են կուսակցական դարձել: Պարզվեց, բոլոր այդ դպրոցների տնօրենների 70 տոկոսը հանրապետական կուսակցության անդամներ են, ու նրանց կեսը հանրապետական էին դարձել վերջին 6 ամսվա ընթացքում: Հիշեցնեմ, որ այդ հետազոտությունը արվել է նախորդ ԱԺ ընտրություններից մեկ ամիս առաջ: Իրավունք ունե՞մ մտածելու, որ հանրապետականը ընտրություներին ընդառաջ մոբիլիզացրել է իր վարչական ռեսուրսը: Քննադատեցինք, հրապակեցինք: Աշոտյան նախարարն ասաց, որ կուսացական լինելը մարդու իրավունք է, իբր մենք չգիտեինք:

ՈՒշադրություն դարձրեք, որ հարցված տնօրենները Հայաստանի մոտ 1500 դպրոցներից մոտավորապես 800-ի տնօրեններն էին, ու նրանցից միայն մի քանիսը չէին պատասխանել հարցին: Հիմա չենք արել նման ուսումնասիրություն, բայց տարակույս չունեմ, որ էդ 70 տոկոսը 80 էլ, 90 էլ դառած կլինի: Իհարկե, դաշնակցական նախարարի պարբերաբար իշխանության գալ-գնալն ինչ-որ չափով ազդում է տնօրենների կուսակցական պատկանելության վրա, բայց ոչ կուսակցական լինել-չլինելու վրա: Ու այս մարդիկ զբաղված են իշխող քաղաքական ուժի կամ ուժերի շահերը սպասարկելով: Առանց իրական իշխանափոխության՝ լուծում չկա: Արատավոր օղակում ենք հայտնվել, եւ քանի գնում այդ օղակը խեղդում է մեզ՝ բոլորիս, նաեւ նույն տնօրեն-մանկավարժներին:

Զրուցեց Հ.Վարդանյանը

Աղբյուրը՝ Asparez.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>