Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Առաջին անգամ գրանցված ժողովրդագրական փաստ․ բացասական գործընթացները խորանում են

Համավարակի այս օրերին բոլորը խոսում են մահացության դեպքերի ու դրանց թվաքանակի մասին: Վիճակագիր-ժողովրդագիրներից մինչև պարզ հետաքրքրվող: Իսկ ծնունդների վիճակագրությունը բոլորի ուշադրությունից դուրս է մնացել: Մինչդեռ ապագայի տեսանկյունից դա ավելի կարևոր է:

Կարծեմ՝ 2016թ․ մեր երկրի մշտական բնակչության քանակն առաջին անգամ նվազեց 3 մլն-ից: Դրանից առաջ ու հետո ժողովրդագրական բոլոր բացասական երևույթները հիմնականում բացատրվում են արտագաղթով: Արտագաղթի ժողովրդագրական (գիտական) վերլուծություններ համարյա չկան: Բայց զուտ «աչքաչափով» պարզ է, որ երկրից հիմնականում հեռանում է վերարտադրության տարիքի բնակչությունը: Իսկ դա ծնել ու ծնում է բացասական գործընթացներ: Օրինակ` 2016թ․ հետո պարզ դարձավ, որ մեր երկրում առայժմ տեսանելի ապագայում տարեկան կտրվածքով ծնունդների քանակը 40 հազարի ցուցանիշից ներքև է լինելու: 2017թ․ ծնվածների թիվը 37 հազար 700 է: 2018-ին ծնվածների թիվը ավելի պակասեց` 36 հազար 504: 2019-ին նվազելու տենդեցը պահպանվեց` արձանագրվել է 36 հազար 131 ծնունդ:

Ժողովրդագրությունը մի կարևոր ցուցանիշ էլ ունի` երկրի բնակչության միջին տարիքը: Եթե այն տարիների ընթացքում աճում է, նախ նշանակում է` պակասում են ծնունդները, և երկրորդ` ծերանում է երկրի բնակչությունը: 2016-ին մեր բնակչության միջին տարիքը 35.9 տարի էր: Այն կամաց-կամաց «բարձրանալով» 2020 հունվարի 1-ի դրությամբ 36.7-ի:

Մյուս ժողովրդագրական ցուցանիշը, որը ևս կարելի է տագնապի ազդանշան համարել, «բնակչության կենսագործունեության ցուցանիշն» է: Սա որոշվում (հաշվարկվում) է ծնվածների ու մահացության քանակի (դեպքերի) հարաբերակցությամբ: 2018թ․ այն կազմում էր 140 տոկոս: 2019-ի ցուցանիշը 137.6 տոկոս է: Սա ևս զգուշացնում է, որ ժողովրդագրական բացասական գործընթացները խորանում են: Դա կարելի է դիտարկել բնական հավելաճի ցուցանիշով, որ է` ծնունդների քանակից հանած մահացությունների քանակ-դեպքերը: 2017-ին ծնունդների քանակը մահերի թվին գերազանցում էր 10 հազար 543-ով: Իսկ 2018-ի բնական հավելաճը 10 հազար 823 էր: Սա կարող էր դրական հույսեր ծնել, եթե հաջորդ` 2019-ին հակառակ գործընթաց չարձանագրվեր:

Վիճակագրության մեջ ամբողջ (կամ կլոր) թվերը սովորաբար անվանվում են «հոգեբանական ցուցանիշներ»` ընդգծելով դրանց կարևորությունը: Այդպիսի ցուցանիշ էր մշտական բնակչության 3 մլն-ի ցուցանիշը, որ «նվազեց-իջավ-պակասեց» 2016-ին: Այսօր այդպիսին է բնական հավելաճի 10 հազարանոց ցուցանիշը, որից բնական հավելաճը իջավ 2019թ․: Այն անցած տարի 9 հազար 879 էր:

Պաշտոնական վիճակագրությունը նաև այս տարվա առաջին եռամսյակի թվեր է հրապարակել:

Ժողովրդագիրներն, իհարկե, նեղ մասնագիտական բացատրություններ ունեն, թե որ ամսին ինչու է ծնունդների (կամ մահերի) թիվը գերազանցում մյուս ամիսների ցուցանիշին: Իհարկե, որոշակի օրինաչափություններ կան, որոնք բացատրվում են ազգային-ավանդական պատկերացում-կենցաղում: Դրանց նրբությունների բացատրությունը հմուտ ժողովրդագիրներին ու ազգագրագետներին թողնելով բերենք միայն չոր (կամ, որ նույնն է` պաշտոնական) թվեր, որոնք բնութագրում են 2020թ․-ի վիճակը:

Այս տարվա հունվար ամսին բնական հավելաճը կազմել է 279 մարդ: Այն, իհարկե, 2019-ի միջին ցուցանիշից շատ ցածր է: Բայց ավելի բարձր է, քան փետրվար ամսի բնական հավելաճը՝ 100: Իսկ մարտ ամսին հակառակ փաստ է արձանագրվել («Հակառակ» բառը օգտագործված է որպես էմոցիոնալ` զգացմունքային տերմին, որովհետև վիճակագիր-ժողովրդագիրներն օգտագործում են աճ տերմինը՝ նախապես + կամ – նշանը դնելով):

Մարտ ամսին մեր երկրի բնակչության բնական հավելաճը կազմել է -99 մարդ: Կամ պարզ ասած` մարտ ամսին մեր երկրի բնակչությունը 99 մարդով պակասել է: Մնացած բլոր պնդումները կարելի է հայտարարել «նիհիլ»` օտար բառով (կամ «ոչ ևս»՝ ոսկեղենիկ մայրենիով):

Վստահաբար կարելի է պնդել, որ առնվազն վերջին 50-70-ամյակում դժվար է գտնել մեկ այլ ամիս, երբ Հայաստանում բնակչության բնական հավելաճ չի արձանագրվել: Մտածենք այս մասին:

Արա Գալոյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>