Թուրքիայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Թուրքիայի արևելքում՝ Բինգյոր նահանգում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ առնվազն 3 մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։
«Ստացված տեղեկություններով՝ 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարլիովի շրջանում։ Փլուզվել է ժանդարմերիայի դիտաշտարակը, աշխատակիցներից մեկը գտնվում է փլատակներում, ևս երկու աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ»,- ասված է Սոյլուի հայտարարության մեջ։
Տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Zham.am

