Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
7
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

ԵԽ հայտարարությունն ապացուցում է՝ խորհրդարանական դիվանագիտությունը հիվանդ է․ Արմեն Աշոտյան

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ բավականին կոշտ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ․ «Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Համատեղ հայտարարության տակ ստորագրել են պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Տրայան Բասեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոն։

Հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար yerevan.today-ը դիմեց նախորդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Պարոն Աշոտյան, ինչպե՞ս ստացվեց, որ անակնկալ կերպով նման կոշտ հայտարարություն ի հայտ եկավ։

Ակնհայտ էր, որ երվրոպական խորհրդարանի հետ գործող ԱԺ-ն պատաճ աշխատանքներ չէր տանում։ Ակնհայտ էր ամենասկզբից, երբ 2019-ի մայիսին ձևավորված նոր եվրոպառլամենտի հետ ծանոթանալու համար հայկական առաջին պաշտոնական պատվիրակությունը մեկնեց ընդամենը 2019-ի դեկտեմբերին։ Ավելին ասեմ, 2018 թվականի նոյեմբերից հետո՝ դեռևս նախորդ գումարման ազգային Ժողովի աշխատանքներին է վերաբերում, որտեղ և՛ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատուն էի ես, և՛ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահը, որևէ նիստ չի արվել։ Ծրագրավորված էր նիստ անցկացնել 2020թ․ ապրիլի սկզբին Երևանում՝ այդ նույն ձևաչափով․ կորոնավիրուսային համաճարակի պատճառով նիստը չեղարկվեց։ Սակայն անցել է մոտ 3 ամիս ու վաղուց կարելի էր և պարտավոր էր ԱԺ-ն նիստի ձևաչափը փոխելով՝ նիստն անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով։

Ավելի պարզ ասած՝ այս ԱԺ պատասխանատուները ծանոթ չեն ընդհանուր առմամբ Եվրոպառլամենտի համապատասխան խորհրդարանականներին, որոնք պատասխանատու են Հայաստանի և տաածաշրջանի համար։

Այսինքն, մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել։ Իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել իրենց։ Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի, և ունենալով որոշակի կապեր, գիտելիք, հիշողություն ու հնարավորություններ, փորձել ենք ինքներս տարբեր առիթներով եվրոպական ձևաչափերում հանդես գալ։ Սակայն շատ լավ հասկանում եք, որ չունենալով խորհրդանական որևէ մանդատ, մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Հիմա, տղերք ջան, վերցրել եք մեզանից, որ դուք պետք է դա անեք, ինչո՞ւ դա չեք արել։

Շատ հետաքրքիր ձևաչափով է այդ հայտարարությունը, այն առումով, որ այն արված է Եվրամիություն, Հարավային Կովկաս խորհրդարանական պատվիրակության ղեկավարի կողմից, նաև՝ Մարինա Կալյուրանդը, որը, փաստորեն, պատասխանատու անձ է խորհրդարանական դիվանագիտության համար ԵՄ կողմից ողջ տարածաշրջանի համար։ Ինչո՞ւ աշխատանքներ չեն տարվել իր հետ։

Տրայան Բասեսկուն, որը հայտնի ադրբեջանամետ գործիչ է դեռևս Ռումինիայի նախագահ եղած ժամանակաշրջանից․ ինչո՞ւ իր հետ աշխատանք չի տարվել։ Այսինքն, կան հարցադրումներ, որոնք ակնհայտորեն վկայում են, որ այս խորհրդարանն այս մեկուկես տարվա ընթացքում պարզապես չի կատարել իր բուն, սրբազան պարտքը։ Ի՞նչ եք ուզում, եթե խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության համար պատասխանատուները լծվել են սահմանադրական հանրաքվեի և Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքներին։ Ի՞նչ արտաքին հարաբերությունների մասին է խոսքը։ Ի՞նչ արտաքին հարաբերությունների մասին է խոսքը, երբ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ելույթների մակարդակն ու բովանդակությունը իրեն թույլ չպիտի տա ընդհանրապես Եվրոպայի մատույցներում երևալու։ 

- Կարո՞ղ է մեր խորհրդարանականները հայտարարություններից հետո են տեղեկացել դրա մասին, նախապես չեն իմացել։

Էս խնդիրները պետք է լուծել մշտապես օպերատիվ կապի միջոցով։ Գիտեք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսին նաև ընդունեց զեկույց արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ և այդ զեկույցը խորհրդարանի մոտակա լիագումար նիստում պետք է քննարկվի և քվեարկվի։ Իրենք անգամ դրանից տեղյակ չէին։ Այդ զեկույցիում ոչ հայանպաստ բանաձևումների դեմ պայքարին լծվել են ոչ խորհրդարանական ուժերը և գործիչները՝ ես, Դավիթ Շահնազարյանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը և այլն։ Խորհրդարանականների «կախարդական փայտիկին» չէ ընդհսնրապես։

- Մենք Վարդենիս-Մարտակերտ մայրուղի ենք կառուցել նախկինում, այդ ժամանակ եղա՞վ նման հայտարարություն։

Գուցե եղել են որոշակի առանձին քննադատական ելույթներ, բայց սա աննախադեպ բան է՝ բացասական իմաստով։ Որովհետև տարածաշրջանի համար երեք պատասխանատուները՝ Եվրամիություն, Հարավային Կովկաս, Ադրբեջանի և Հայաստանի հիմնական զեկուցողները միասին նման հայտարարություն են արել։ Հայտարարության ամենավտանգավոր մասը նաև այն է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպեփս դիտվարկված է «օկուպացված տարածքների» մեջ։ Այսինքն, բացի նրանից, որ ազատագրված տարածքներն են դիտվում օկուպացված, նաև իրենց հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը նույնպես օկուպացված տարածքների մեջ է։ Սա զավեշտ է։ Իսկ «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը սատարելու» հատվածը, նման հայտարարություններից հետո, ընդհանրապես երեսպաշտություն է։

- Նրանք նաև կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին կամ ընկել են Ադրբեջանական լոբիստների ազդեցության տակ։

Այստեղից հարց է ծագում՝ ո՞ւր են հայկական կողմի ջանքերը։ Ավելին ասեմ, Մարինա Կալյուրանդը նաև Արցախի ընտրությունների հետ կապված մարտի 31-ին շատ տհաճ հայտարարություն արեց, այսինքն՝ ահազանգն այդ ժամանակ արդեն կար։ Ի՞նչ է արել խորհրդարանական դիվանագիտությունն Արցախի ընտրությունների հետ կապված ճիշտ կարծիք ստանալու և խնդիրը ճիշտ ներկայացնելու ուղղությամբ։ Ըստ Yerkir.am-ի հետաքննության՝ ոչինչ։ Պարզ չէ՞ր, որ հաջորդ հարվածը լինելու էր սա։ Ու այս հարվածները շարունակվելու են, քանի խորհրդարանական և ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության գլխին հայրենիքը չճանաչող և չսիրող, ապիկար խորհրդարանականներ են։

- Բայց այս վերջին դրույթը կարծես փաստում է, որ այլ պարտավորություններ են ստանձնել բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Այստեղ խնդիրը Մինսկի խմբի համանախաագահների հովանու ներքո բանակցային վերջին երկամյա պատմությունն է։ Մշտապես հարցերը բարձրաձայնվել են ցանկացած ձևաչափով՝ սկսած վերելակային դիվանագիտությունից, վերջացած Լավրովի հայտարարությանը հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի ներվային և խուսափողական պատասխանից։ Ընդհանարպես, ակնհայտ է, որ այս իշխանությունն արցախյան բանակցությունների բովանդակությունն իր ժողովովրդից թաքցնում է, և դրա ամենալպիրշ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի՝ Աժ-ում արած հայտարարությունն է, որ՝ ինչ ուզենք, այն էլ կբանակցենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan