Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար
Դիտել նաև
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու կորոնավիրուսից շատ տուժած երկրներից, փոխանցում է Ալիք Մեդիան։
Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ 10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց նկատմամբ համաճարակային հսկողության կարգը:
Հիշեցնենք՝ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից:

