Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 168 քաղաքացի
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մայիսի 22-ին հնարավոր է դարձել Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը»
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։